Շառլ Միշելն է Նիկոլին ասել՝ դատարկեք Արցախը, դուք չեք կարող ադրբեջանցիների հետ ապրել. Հարություն Հարությունյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Հարությունյանն է։
Շուտով կինոթատրոններում կներկայացվի Հարություն Հարությունյանի և «5-րդ ալիք» հեռուստաընկերության ստեղծած «Կեղծ խաղաղության գինը» դոկումենտալ ֆիլմը, որը 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածի մասին է՝ կեղծ խաղաղության պայմանագիր, Կարսի հանձնում ու զինված թուրքեր՝ Ալեքսանդրապոլի մատույցներում:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- ՀՀ գործող իշխանությունների կողմից 2018-ի «հեղափոխություն» կոչվածից ի վեր պատերազմ է տեղի ունենում մեր պատմության, ինքնության, մեր հիշողության դեմ:
1918թ. Կարսի անկման օրերին նույն վիճակն էր, ինչ հիմա։ Այն ժամանակ էլ կեղծ խաղաղության սպասումներ էին, ինչից մի քանի օր անց նաև Ալեքսանդրապոլը սրի քաշվեց։ Ոնց որ քոփի փասթ լինի։ Երբ այդ ժամանակվա տեքստերը լսում ես, ոնց որ հիմա լինի, նույնն է կատարվում: Դրա համար մեր նկարահանած վավերագրական ֆիլմի վերնագիրն է՝ «Կեղծ խաղաղության գինը»։
Երբ Ամերիկայում էի, ֆիլմը դիտելուց հետո սփյուռքահայ գործիչներից մեկն ինձ ասաց՝ այս ֆիլմի անունը դիր Արցախ, ամեն բան նույնն է, ինչ տեղի ունեցավ Արցախում։ 100 տարին մեկ մենք ընկնում ենք մեր փորած փոսի մեջ։ Այս ֆիլմը մեր հանրությանը շատ անհրաժեշտ է։ Ֆիլմը դեղահաբ է հիշողության կորստի դեմ։ Հայաստանի այսօրվա իշխանությունները ծառն արմատից կտրում են։ Վստահ եմ՝ այս ֆիլմը նայողները ֆիլմից հետո շատ-շատ երկար կմտածեն։ Սա մի ֆիլմ է, որտեղ չկա հեղինակային տեքստ, ժամանակակիցների հուշերն են, մեկնությունները՝ արխիվներից, և այդ ժամանակվա մամուլի հրապարակումները։ Այս ֆիլմում ոչինչ հորինված չէ, ու նրա ուժը դրա մեջ է։ Այս ֆիլմը պետք է դպրոցներում ցույց տալ։
- Հայաստանի ներկայիս վարչապետն այնպիսի մեծ նվեր է թուրքերին, որ ցանկացածը կերազեր ունենալ։ Սա անբացատրելի կերպար է։ Սա կատարելագործված մի ուրիշ խմբավորում է։
- Ֆիլմում կտեսնեք՝ թուրքերի հիմիկվա քարտեզը, որ ցույց են տալիս, 100 տարի առաջվա քարտեզն է։
- Ով լինի իր տեղը, որ ձվածեղ չանի, հեծանիվ չքշի… երբ ինքը գիտի՝ իրեն ինչի համար են արտաքին ուժերը բերել իշխանության. ինքը շատ լավ գիտի, որ իրեն բերել են, որպեսզի Արցախ ու Հայաստան չլինի։
- 1918թ․էլ, երբ Կարսը հանձնեցին, ցնծում էին, ասում՝ Կարսը հանձնեցինք, պրծանք… ինչպես որոշներն այսօր ասում են Արցախի մասին: Հիմա էլ որոշներն ասում են՝ թուրքերի հետ խաղաղություն կկնքենք, կապրենք…
- Մենք ո՞վ ենք այս տարածքում՝ ցեղասպանված ժողովրդի փշրանքներ։ Մեզ շիթիլել են այս տարածքում։ Արցախում, Սյունիքում բնիկներ էին, դրա համար կարողացան պահպանել հայկական գենը, այնտեղ մելիքություններ կային… Ոչինչ պատահական չարվեց այս իշխանությունների կողմից: Մեր ազնվականությունը ոչնչացրեցին ու հիմա էլ են ոչնչացնում։ Վրացիները 70 տարի «ընկեր» չասացին, «բատոնո» էին ասում։ Իրենք կարողացան ազնվականությունը պահել, մենք՝ ոչ։ Այսօր Արցախը չկա, դրված է Սյունիքի հարցը։ Սյունիքը վտանգված է, ու էլի մենք գալիս ենք Բաթումի պայմանագրին։ Մենք մեր ողնաշարը կոտրել ենք…
- Կենդանական աշխարհում կա ինքնապահպանության բնազդ։ Մենք էլ ասուն կենդանի ենք։ Հիմա մարդիկ սկսել են հասկանալ, արթնացել է ինքնապահպանության բնազդը։
- Այս իշխանություններն արագ-արագ փոխում են պատմության դասագրքերը, ինքնության դեմ այլ ոտնձգություններ են կատարում, մեր պատմությունն են կեղծում, հիշողությունն են ոչնչացնում։ Այն, ինչի մասին միշտ երազել է թուրքը, թշնամին:
- Ալիևի երեկվա հարցազրույցից հետո շատերն ասում են՝ պատերազմ կլինի։ Ինչի՞ պիտի պատերազմ լինի, Նիկոլը տալու է, ամեն ինչ տալու է։
- Ջեմուկից Նախիջևան 24 կմ է։ Այսօրվա պայմաններում ի՞նչ դժվար խնդիր է Նախիջևան հասնելը։
- Հայաստանը հիմա անդամահատված վիճակում է։ Հայաստանն իր պատմական տարածքից կորցրել է 12 000 քկմ։ Դա ավելի մեծ է, քան Լիբանանի Հանրապետությունը։ Մենք տվել ենք 12 000 քկմ, դատարկել ենք այդ տարածքը և «օֆ» չենք արել… Աշխարհում նման բան չկա։
- 5 միլիարդ դոլարի յուղը վրեն զենք Արցախում տրվել է Ադրբեջանին։ Դա էլ հո՞ Ալիևն է հայտարարել: Իսկ այս իշխանությունները ստեր էին տարածում, թե նախկինները զենք չեն առել: Բա որ նախկինները թալանել էին, զենք չէին առել, էդ 5 միլիարդի զենքը որտեղի՞ց էր։
- Հեղափոխություն կոչվածից 1 տարի հետո հանդիպեցի Արմեն Աշոտյանին, ասացի՝ լսի՛ր, ես ձեզ քննադատողներից եմ եղել, բայց էս ի՜նչ երկիր էիք սարքել, որ 1 տարի է՝ քանդում են-քանդում, ու դեռ չի քանդվում։ Անցել է 6 տարի։ Ամեն օր քանդում են մեր երկրի հիմքերը:
- Նախկինները կերազեին անել այնպիսի կոռուպցիա, որը կա այսօր այս իշխանությունների օրոք։
- Այն վիճակին են հասցրել երկիրը, որ որևէ խելացի մարդ կվախենա իշխանություն վերցնել, որովհետև կմնա տակը, երկիրը կփլվի վրան։
- Ես բռնի իշխանափոխությանը դեմ եմ, բայց այս մարդիկ տեղ չեն թողել։ Ես գրեթե վստահ եմ, որ ընտրություններով վիճակը չի փոխվելու։ Իրենց դրսի ուժերը չեն բերել հենց այնպես, որ ընտրություններով իշխանություն տան։ Մոռացե՛ք։ Իրենք կթողնեն-կփախչեն այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված կլինի։
- Ալիևը երեկ ոչ մի նոր բան չի ասել։ Վարչապետի աթոռը զբաղեցնողն ամիսներ շարունակ Ալիևի խոսքերի անոնսն արել է։ Հիշե՛ք՝ դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսք չկար, ինքն ու Ալիևը Մինսկի խումբը լուծարելու անոնսն անում էին։
- Եթե Ալիևն ուզեց, սա մեր զինվորականներին էլ կարտահանձնի։
- Նախկին իշխանությունների օրոք ոչ ոք Ադրբեջանին ֆաշիստական պատասխան չի տվել, բայց Ալիևը կուռկուռի ձագ էր։ Նախկին իշխանությունները մեզ անգամ խնդրել էին, որ Ադրբեջանի իշխող վարչախմբի ընտանիքներին չկպչենք։
- Մինչև 2018թ․ ֆաշիզմ չի եղել։ Ֆաշիզմ եղավ այն ժամանակ, երբ վարչապետի աթոռը զբաղեցնողն ասաց՝ հես ա նենց բան կասեմ, Ադրբեջանը միջից կքանդվի։ Բա ասա, տղա ջան, 5 տարի է՝ սպասում ենք։ Ֆաշիստն իրենք են, իրենցով է ամեն ինչ սկսվել ու, ցավոք, իրենցով էլ ավարտվելու է Հայաստանի պատմությունը։
- Սկզբում նախկինների վրա էր գցում ամեն ինչ, իր բոլոր ձախողումները, հետո տեսավ՝ պլաստինկեն խազվեց, սկսեց ասել՝ ռուսները, հիմա էլի նախկիններն են մեղավոր։
- Ինքը շատ լավ հասկանում է, որ Ալիևը ողջ հայ ժողովրդին կկոտորի, բայց իրեն չի կպչի։ Ո՞նց կարող է «պապան» «որդուն» սպանել։
- Ալիևն ու Փաշինյանը սինխրոն պատրաստվում են Հայաստանի առաջիկա ընտրություններին։
- Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում։ Դա նշանակում է ամեն մարզում ունենալ թուրք փոխմարզպետ, թուրք փոխնախարարներ, թուրք փոխոստիկանապետեր, ԱԺ-ում թուրքական ֆրակցիա… Ու եթե հանկարծ մեկը փորձեց փողոցում թարս նայել որևէ թուրքի, Ալիևը զորք կմտցնի։
- Առանց Արցախի Հայաստանը չի կարող իր ողնաշարը շտկել։ Անդամահատված մարդը չի կարող ոտքի կանգնել։
- Ես մի ամերիկացի վերլուծաբանի հետ էի խոսում, ով ինձ ասաց՝ ձեր հաջորդ պատերազմը խմելու ջրի համար է լինելու։ Պատահական չէ, որ Ալիևն եկել-կանգնել է Ջերմուկի գլխին։ Ու բնական է, որ Սևանն էլ է ուզելու։
- Սա լարովի տիկնիկ է, Ալիևն ինչ ասի, այնպես էլ պիտի անեն։
- Այն, ինչ այս ընտանեկան զույգն անում է ժողովրդի ու գործարարների գլխին, հասնո՛ւմ է։ Մարդ պետք է ինքնասիրություն ունենա։ Եթե չունեն այդ ինքնասիրությունը, գնում են, նստում ճաշկերույթի ու տալիս այդ 5-10 միլիոնը, թող տան, թող շարունակեն ստորանալ դրանց առաջ… Ասում են՝ վայ, հարկերը բարձրացրեց… է, լա՛վ արեց, գույքահարկը, տրանսպորտի գինը, աղբի վճարը բարձրացրեց, լա՛վ արեց, որ «Օպելի» վարորդներին ասաց՝ համբալ, լա՛վ արեց։ Հասնո՛ւմ է, քանի դեռ անում ու մարսում են։
- Միակ ինստիտուտը, որ այսօր Հայաստանում պահպանված է, եկեղեցին է։ մնացածը քարուքանդ են։ Դրա համար էլ եկեղեցու դեմ պայքար կա։ Ո՞նց կարող են երկրի ղեկավարները Սուրբ ծննդյան օրը եկեղեցի չգնալ։ Ո՞ւմ են պետք քո սաղմոսները, երբ դու այդ օրը ձվածեղ ես սարքում ու եկեղեցի չես գնում։ Գիտեք, չէ՞, ով է վախենում խաչից… Սատանա՛ն։
- Հայաստանի երեք նախագահներն էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, պետականություն կերտած անձինք են, ու ամեն մեկն իր պայքարը տանում է իր ձևով։
- Վարչապետի աթոռը զբաղեցնող այս մարդը մի անգամ արյուն թափել է, նրա համար խնդիր չէ երկրորդ, երրորդ անգամ արյուն թափելը։
- Այսօր կան ընդդիմադիրներ, ովքեր Նիկոլի համար են աշխատում:
- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է Նիկոլին ասել՝ դուք չեք կարող ադրբեջանցիների հետ ապրել, եկեք հանենք ժողովրդին։ Առաջին փուլում Նիկոլը չի համաձայնել, հետո համաձայնել է։ Ամեն ինչ ծրագրված ու պլանավորված էր։
- Վախը դաժան բան է։ Տեսա՞ք, որ գնաց Արուճ գյուղ, 2018-19թթ․ էն ջիգյարով ուտող-խմող տղեն ոչ մի բան չկերավ։
- Սովետահայ սերունդն անկախություն բերեց, բայց անկախության սերունդը մսխեց այդ անկախությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։