Եթե համարենք, թե այս իշխանությունն անփորձ ու անգրագետ է, կարող է պարագլխի արած հայտարարությունների կապակցությամբ տարակուսանք առաջանալ, բայց եթե հարցին մոտենանք այն վստահությամբ, որ սա դրսից բերված իշխանություն է և գործում է բացառապես ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի, ամեն ինչ տեղն է ընկնում։
Դաղստանում երեք զբոսաշրջիկներով ավտոմեքենան շրջվել է ճամփեզրի ջրատար փոսը, մեկ հոգի մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 10:30-ին:
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցասրահ-համալիրում (ВДНХ) այսօր մեկնարկել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների ամենամյա երկօրյա փառատոնը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
ղՎլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանին առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունը արգելող օրենքը: Արգելքի տակ է հայտնվել նաև Ուկրաինական ուղղափառ եկեղեցին:
168.am-ի հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցի դիվերսանտին, ով կարողանում է մտնել Սիսիան ու հայի սպանել, որոշ ժամանակ անց ՀՀ իշխանությունը վերադարձնում է Ադրբեջանին, բայց իրենց տղաներից որևէ մեկին չեն կարողանում հայրենիք վերադարձնել, Արմեն Գրիգորյանը միայն ուսերն է թափ տվել ու պատասխանել. «Բա ես ի՞նչ իմանամ»։
Երևանի քաղաքապետարանը կուժեղացնի քաղաքը հավուր պատշաճի վիճակում պահելու վերահսկողությունը, այդ թվում՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանման գործընթացը խստացնելու միջոցով: Այս մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ֆրանսիայի հարավում՝ Լա Գրանդ-Մոտ կոմունայում, սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ոստիկանությունը այն դիտարկում է որպես հրկիզման փորձ։ Այս մասին հայտնում է BBC–ն։
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են զինծառայողները վերադառնում ուկրաինական գերությունից։
«Ինձ հետաքրքիր է, եթե նախարարը ծրագիր է ընդունում, այդ ծրագիրն ո՞ւմ հետ է քննարկել։ Ամբողջ սխալը գալիս է այնտեղից, որ Կառավարման ղեկին նստածները որոշել են 10 հազարից ավելի գլուխ ոչխար ներկրեն, սա սխալ է։ Կլիմայի հարց կա, ճիշտը սելեկցիայով հիբրիդների ստացումն է, որով ծնելիությունը, մսատվությունը կբարձրանա։ Այսպես ավելի առաջ կգնան, քան, եթե ներկրեն, այս աշխատելաոճը վերջը բերելու է կոռուպցիայի։ Ծրագիրը գրել են, առանց մասնագետի խորհրդատվություն ստանալու, տղա ջան, գնա նման առաջարկ միտինգներում արա»։
Ադրբեջանն ու Ուզբեկստանմ օկուպացված Ստեփանակերտում թեթև արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու։ Այդ մասին Տաշքենդում կայացած ասուլիսում հայտնել է Իլհամ Ալիևը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա առիթով: Շնորհավորական ուղերձը հրապարակված է ԱԳՆ X–ի միկրոբլոգում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի Անկախության օրվա առիթով շնորհավորական նամակ է հղել նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ շեշտելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման և օգնությունը շարունակելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեռ մեկ ամիս առաջ հերթական հեծանվային զբոսանքից հետո, երբ աշխարհաքաղաքական դերակատարները շարունակում էին քննարկել տարածաշրջանին առնչվող տարբեր խնդիրներ, Նիկոլ Փաշինյանը քննարկում էր հեծանվարշավի համար հերթական վայր ընտրելու հարցը։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերին կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը:
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից ինչ են նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Պակիստանի հարավ-արևմուտքում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 2 երեխա, 16 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը: Վիրավորների թվում է 7 ոստիկան:
Արդեն երրորդ շաբաթն է՝ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում գողություն կատարած անձին։
12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի:
NYMEX բորսայի օգոստոսի 23-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Գերմանիայի Զոլինգեն քաղաքում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակահարելով սպանել է 3 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը: 8 մարդ վիրավորվել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունն այս պահին մեծ թիմով որոնում է հանցագործին:
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին, ժամը 11:23- ին տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները՝ վերացնելու պետության դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է IRNA–ն:
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցությունների արդյունքներին ծանոթանալու համար:
Գազայի Խան Յունիսից արևելք և Ալ-Նուսեյրաթ ճամբարի տարածքում իսրայելական հրթիռակոծության հետևանքով օգոստոսի 24-ի վաղ առավոտյան զոհվել է առնվազն 12 պաղեստինցի՝ այդ թվում երկու երեխա և մեկ կին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պաղեստինի Wafa լրատվական գործակալությանը:
Իսպարտայից Անթալիա ուղևորվող մարդատար ավտոբուսը շրջվել է, տուժել է 13 մարդ, որոնցից 8-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Եվրոպական ֆոնդային բորսաների օգոստոսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ՝ վերահաստատելու կանանց մասնակցության և առաջնորդության կարևորությունը ոստիկանական աշխատանքում։
ԱՄՆ ֆոնդային բորսաների օգոստոսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 41175.08 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.15%-ով և կազմել 5634.61 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.47%-ով և կազմել 17877.79 կետ: