
«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը մեկնարկեց «Ուրարտու»-«Արարատ» խաղով:
«Ուրարտու-1» մարզադաշտում կայացած խաղում տան տերերին` «Ուրարտու»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Արարատ»-ի դարպասը գրավեց Էրիկ Սիմոնյանը: «Արարատ»-ին այդպես էլ չհաջովեց հետ բերել կորցրածը և «Ուրարտու»-ն հաղթեց 1:0 հաշվով:
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Գանձասար»-«Վեստ Արմենիա», «Ալաշկերտ»-ԲԿՄԱ, «Փյունիկ»-«Վան», «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղերը: