Լավրովի այցը Ուզբեկստան անորոշ ժամանակով հետաձգվել է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի իր գործընկեր Բախտիյոր Սաիդովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Մոսկվան և Տաշքենդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ ամրապնդելու երկու երկրների «համապարփակ ռազմավարական գործընկերությունն ու դաշինքը»։

«Աշխատանքային գրաֆիկների փոփոխությունների պատճառով պայմանավորվածություն է ձեռք բերվել հետաձգել հոկտեմբերի 28-29-ը նախատեսված Լավրովի այցը։ Նա, ավելի ուշ, Տաշքենդ կմեկնի»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, ռուս և ուզբեկ դիվանագետները հանդիպել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031