Ամեն անգամ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, նա վնասում է Հայաստանի շահերին։ Փաշինյանի վնասակար խոսքերի վերջին օրինակը 90 րոպեանոց հարցազրույցն է, որը նա տվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նախագահի ինստիտուտը մնում է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում, և այն պետք է հասնի Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
«Սա նշանակում է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ, դրանից առաջ կան բուֆերներ։ Օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, դրանից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են ամենուր»,- խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ծրագրում է այցելել Ռուսաստան՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը:
Եմենի հութի ապստամբները հայտարարել են «Իրաքի իսլամական դիմադրություն» իրանամետ ռազմականացված խմբավորման հետ համատեղ իսրայելական օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին: Սոցցանցում այդ մասին տեղեկացրել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին։
Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականի սեպտեմբերին հաստատվեց «Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը սահմանելու մասին» N 1413 -Ն որոշումը, որը ուժի մեջ էր մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Որոշման պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2021 թվականն էր: Սույն որոշումն […]
37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Հայաստանում հաճախ կարելի է լսել քաղաքական մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին: Ու դժվար է վիճարկել դրա անհրաժեշտությունը: Սակայն Հայաստանի համակարգային խնդիրների կուտակումն ու տարիների հանրագումարում դրանց տարաբնույթ ծանր հետևանքները՝ ամենատարբեր, իսկ վերջին տարիներին՝ պարզապես ողբերգական մետաստազների տեսքով, տեղի է ունեցել, թերևս, ոչ միայն քաղաքական մտածողության բացակայության կամ անառողջության հետևանքով:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հաագա այցի շրջանակներում դեկտեմբերի 3-ին հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Ստանալով կոալիցիայի բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը՝ Հայաստանը դարձել է կոալիցիայի 42-րդ անդամը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։o
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու կոնկրետ քայլերը:
Անկեղծ ասած, այս իշխանության ռազմաքաղաքական տեսլականում հնարավոր չէ որևէ ձևով տեղավորել ռուս-հայկական միացյալ զորախմբի գոյությունը: Ճիշտ է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ է հարաբերությունները, այսպես կոչված, սառեցրել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավապայմանագրային բազայում կարծես թե բան չի փոխվել, թեև ՀՀ իշխանությունները երբեմն այնպես են խոսում, կարծես թե դրանք չեղարկվել են կամ գոյություն չունեն:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Գործով 2 վկա կա. 2-ն էլ իմ պաշտպանյալին չեն ճանաչում, նրա դեմ ցուցմունք տալ չեն կարող. պաշտպան
Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխությունների նախարարության ու Սաուդյան Արաբիայի քաղաքապետարանի ու բնակարանաշինության նախարարությանը կից գործող ազգային բնակարանային ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այն ունի շինարարական նախագծերում խորհրդատվական բնույթ։
Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի հազարանոց զինյալ ահաբեկիչները գրավեցին Սիրիայի ամենամեծ ու կարևոր քաղաքը՝ Հալեպը, ապա ողջ շրջանը։
Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բոլոր հնարավոր միջոցներով կապ է պահպանում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերջին ռազմական լարվածության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու և, ըստ այդմ, հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:
Դրոնը Վազգեն Ոսկանյանինը չէ, նրա եղբորն է պատկանում. տունն էլ իրենց Աղձքի տունն է. Զորայր Հարությունյան
Լիտվայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտարարել է հանրապետության նախագահի ավագ խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։ Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության լիտվական ծառայությունը:
Հարավային Կորեայում ռազմական դրություն Է հայտարարվել, հայտնում է Yonhap գործակալությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իրանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
«Մենք տեսանք ճիշտ հակառակը՝ Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր, որը թշնամու առաջ իշխանությունները ներսից բացեցին։ Սովորաբար ժողովուրդները միշտ տուժել են այն ժամանակ, երբ իշխանության եղել են այնպիսի մարդիկ, որ թշնամու առաջ դարպասները բացել են ներսից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հետ զրույցում հայտարարել է, որ «Թուրքիայի առաջնահերթությունը սահմաններում հանգստություն պահպանելն է, և որ սիրիական կառավարությունը պետք է իրական քաղաքական գործընթացի մեջ ներգրավվի երկրի հյուսիսում ծավալվող իրադարձությունները մեղմելու համար»,- գրում է Reuters-ը։
Հրացանը սերնդեսերունդ Վազգեն Ոսկանյանի ընտանիքին փոխանցված օրինական զինվորական հրացան է. պաշտպան