
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի 7-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը:
Աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի և հնդիկ Գուկեշ Դոմարաջունի միջև կայացավ 7-րդ տուրը: Մոտ 5 ժամ ձգված մրցախաղն ավարտվեց 72 քայլին` ոչ-ոքի արդյունքով: Այժմ երկու շախմատիստներն էլ ունեն 3,5-ական միավոր:
Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա մայրցամաքի երկու ներկայացուցիչ: Չեմպիոնական մրցախաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից: