
Սիրիայի կառավարությունը լարվածության թուլացման համար պետք է ներգրավվի իրական քաղաքական գործընթացում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հետ զրույցում հայտարարել է, որ «Թուրքիայի առաջնահերթությունը սահմաններում հանգստություն պահպանելն է, և որ սիրիական կառավարությունը պետք է իրական քաղաքական գործընթացի մեջ ներգրավվի երկրի հյուսիսում ծավալվող իրադարձությունները մեղմելու համար»,- գրում է Reuters-ը։
«Էրդողանը հայտարարսել է, որ Թուրքիան, առաջնորդվելով իր ազգային անվտանգությամբ և շահերով, քայլեր է ձեռնարկում ահաբեկչական PKK-ին և նրա կամակատարներին թույլ չտալու օգուտ քաղել տեղի ունեցողից և հետագա քայլեր կձեռնարկի»,-հայտարարել են Էրդողանի գրասենյակից կողմերի միջև հեռախոսազրույցից հետո։
Հաղորդվում է նաև, որ Էրդողանը Սուդանիին հայտնել է, որ «Թուրքիան գնահատում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունը և կայունությունը՝ հավելելով, որ Անկարան ցանկանում է խուսափել քաղաքացիական անձանց մահերից»: