Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իրանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։

«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության ընթացիկ օրակարգի հարցերը, համատեղ նախագծերը տնտեսության, առևտրի, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր…

Ընդգծվել է տարածաշրջանային և միջազգային բազմակողմ հարթակների, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման և Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031