Բաժիններ՝

Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ

Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելիչ համատեղ միջոցառման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից առգրավել են ձկնորսական 2 նավակ։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«Իսկ Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60.2կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Նախորդ տարի, նույն միջոցառումների ընթացքում, Նորատուս և Արեգունի պահաբաժինների տարածքներից առգրավված ապօրինի որսագործիք հանդիսացող ձկնորսական 2 նավակ Դատարանի վճռով բռնագրավվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս