
Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին

Լիտվայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտարարել է հանրապետության նախագահի ավագ խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։ Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության լիտվական ծառայությունը:
«Բնական է, որ Լիտվան ապաստան կտրամադրի, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- մեջբերում են նրա խոսքերը լիտվական լրատվամիջոցները։
Միաժամանակ, Լիտվայի ղեկավարի խորհրդականը նշել է, որ ներկայումս նման հարցում չի ստացվել.«Այս պահին նախագահ Զուրաբիշվիլին շատ հստակ ասել է, որ ինքը կանգնելու է իր ժողովրդի կողքին՝ Թբիլիսիում»: