Վաշինգտոնն ու Լոնդոնը համառորեն Հայաստանին մղում են ազգային ինքնասպանության՝ ստիպելով նրան հրաժարվել սեփական ավանդույթներից, արժեքներից և շահավետ տնտեսական կապերից:
«Նիկոլ Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով պատերազմի հավանականությունը մեծ է և օբյեկտիվ, բայց դա չի նշանակում, որ պատերազմի վտանգը պետք է վերածել շանտաժի և ահաբեկելով սեփական հասարակությանը՝ երկիրը տանել աղետի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանական տարբեր խոսափողների կողմից զիջումների օրակարգը լեգիտիմացնելու փորձերին՝ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: