Վաշինգտոնն ու Լոնդոնը համառորեն Հայաստանին մղում են ազգային ինքնասպանության՝ ստիպելով նրան հրաժարվել սեփական ավանդույթներից, արժեքներից և շահավետ տնտեսական կապերից:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի ունեցած ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների մասին, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
Էկոնոմիկայի նախարարությունն այս ամիս հերթական պայմանագիրն է կնքել հերթական միջազգային ցուցահանդեսին՝ «WTM London 2024»-ին մասնակցելու նպատակով։ Ըստ պայմանագրի՝ միջոցառումը նախատեսված է նոյեմբերի 5-7-ը։ Գնումը դարձյալ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով է կատարվել և բյուջեի վրա արժեցել է 24 միլիոն 720.000 դրամ։
«Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի ամենահարմար պայմանները»,- օրերս նման անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ադրբեջանի նպատակն է՝ ադրբեջանցիներին բերել Սյունիքում բնակեցնել, ինչը կամաց-կամաց բերելու է Սյունիքի վերացման, իսկ վերջնարդյունքում՝ Հայաստանի վերացման, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը դառնան մեկ պետություն»,- ասաց Խաչիկյանը՝ ցավով ընդգծելով՝ Հայաստանում կա հասարակության մի հատված, որ այս ամենից չի վախենում, փոխարենը՝ վախենում է, օրինակ, նախկինների վերադարձից։
Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները բեռլինյան ու լոնդոնյան շրջագայություններից վերադարձել են Երևան․ համապատասխան տեսանյութով ընտանիքը հարկ էր համարել տեղեկացնել իրենց գալուստի մասին։ Այս շրջագայությունը, ինչքան էլ արձակուրդային մոտիվներով փորձեցին ներկայացնել, այդուհանդերձ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ սա համարեցին դեպի Արևմուտք ուղղվելու քաղաքական կուրսի հերթական դրվագ։
Հուլիսի 18-ին Լոնդոնում մեկնարկած Եվրոպական Քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության տապալումն ու դրան զուգահեռ՝ ադրբեջանական սրվող՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների պահանջը գուցե հայ-ադրբեջանական գործընթացը փակուղի մտցնի։ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով անարդյունք բանակցություններից հետո փաստորեն կողմերին չհաջողվեց բարձրաստիճան հանդիպում ունենալ ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում։
«Լոնդոնյան հրավերը Հայաստանի արևմտացման հերթական և տրամաբանական փուլն է, որովհետև, այնուամենայնիվ, ՀՀ արևմտացման ճարտարապետները հենց Լոնդոնում են, իսկ տարածաշրջանում այդ ծրագիրն իրականացնողը Թուրքիան է,- 168․am-ի հետ զրույցում Լոնդոնում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին անդրադառնալով՝ նշեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ հիշեցմամբ նաև,- ՀՀ ներկայիս իշխանություններն արևմտյան դրոշի տակ թաքնվելով՝ տանում են, ըստ էության, պրոթուրքական քաղաքականություն, իսկ Թուրքիան անգլիական «կրիատուրա» է։ Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունների «պրովոդնիկը» տարածաշրջանում միշտ էլ Թուրքիան է եղել»։
168.am-ն այսօր Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից հետո՝ ավանդական հարցուպատասխանի ժամանակ, ՀՀԿ փոխնախագահին խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի լոնդոնյան այցին։ Հատկապես ուշադրություն հրավիրեցինք գագաթնաժողովին ընդառաջ՝ խաղաղության համաձայնագրի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի լռությանն ու Իլհամ Ալիևի բութ մատով գոհունակ ժեստի վրա։
Նորվեգացի գիտնական, դիվանագետ և մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անունը համաշխարհային իրականության մեջ ամենահայտնի ու հնչեղ անուններից է: Նրա բազմաբովանդակ կենսագրության մեջ բացառիկ է նաև հումանիստական աշխատանքը:
Ընդամենը վերջերս պաշտոնը լքած, Նիկոլ Փաշինյանի Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հունիսի 2-ին տեսաուղերձ է տեղադրել իր յութուբյան էջում, որով նա ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը, քանի որ փաստացի հենց իրենք են գործող անարդյունավետ իշխանության հակահերոս հենարանը։
«Թույլ տալ մեծ թվով ներգաղթյալների մուտքը Հայաստան՝ անկախ հանգամանքից՝ դրա դիմաց վճարելու են, կամ՝ ոչ, խնդրահարույց է ՀՀ-ի պես պետության համար՝ նախ բնակչության առումով։ Մենք փոքր բնակչությամբ երկիր ենք, և ներգաղթյալների թվի ավելացումը՝ մանավանդ արդեն իսկ Հայաստան եկած մեծաթիվ հնդիկ ներգաղթյալների ֆոնի վրա, լուրջ ռիսկեր է ստեղծում»:
«Սակայն այդ դիրքորոշումը բարձրաձայնելու և առաջ մղելու համար քաղաքական ռեսուրս չկա, այն կսրի առանց այն էլ լարված իրավիճակը Ռուսաստանի շուրջ, այս դեպքում արդեն՝ Հարավային Կովկասում էականորեն։ ՌԴ-ն հակված է երկարաձգել այս հարաբերական իրավիճակը, որքան հնարավոր է, սակայն, բնականաբար, կարծում եմ՝ որոշակի փուլում ՌԴ-ն ստիպված կլինի լուրջ քայլերի դիմել և դիրքորոշում հայտնել, դուրս գալով իր ներկայիս պասիվ դիրքերից»,-ասաց Լուկիանովը։