Զանգեզուրի միջանցքի բացմամբ Ադրբեջանն ու Թուրքիան անմիջականորեն կապվելու են միմյանց հետ այս միջանցքով և կկարողանան իրար անհրաժեշտ բեռը մատակարարել, այլ ոչ այլ երկրների միջոցով։ Դրա մասին APA-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի պետական երկաթուղիների TCDD Taşımacılık-ի գլխավոր տնօրեն և կառավարան խորհրդի նախագահ Ուֆուկ Յալչընը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան անդրադարձել է հունվարի 1-ից մինչև օգոստոստի 31-ն ընկած ժամանաահատվածում իրականացված ռազմագործողություններին, որոնք ուղղված են եղել իրենց կողմից ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդրի դե Մորաիսը կարգադրել է X-ին տուգանել օրական մոտ 1 մլն դոլարով այն բանից հետո, երբ դրա մուտքը երկրում ժամանակավորապես վերականգնվել է: Այս մասին հայտնում է տեղական G1 պորտալը։
Հացահատիկի 90%-ը ՀՀ է գալիս ՌԴ-ից», -Սանկտ Պետերբուրգում ընթացող կանանց Եվրասիական IV համաժողովի շրջանակում՝ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:
Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը, Արցախում Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» անվան տակ ռազմական, էթնիկ զտման գործողություններ իրականացրեց: Արդյունքում՝ լուծարվեց Արցախի Պաշտպանության բանակը, Արցախը հայաթափվեց, Արցախի ռազմաքաղաքական էլիտան և գեներալները հայտնվեցին Բաքվի բանտերում:
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից:
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հաստատել են նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերի նկատմամբ հետաքննությունը, ով 30 տարի առաջ իբր բենզասղոցով կտրել է սատկած կետի գլուխը և տարել տուն։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Իրանի համար Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի, այն պետք է վերահսկի միայն Հայաստանը, քանի որ դա ՀՀ տարածքն է։
Մայր Տաճարի վերաօծմանը կմասնակցի նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 20-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:Հավաքի ընթացքում սեպտեմբերի 24-ին և 25-ին նախատեսված է ընկերական 2 հանդիպում Մոլդովայի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Փաշինյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ բնույթը և կարևորել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում թիրախային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
Բեյրութի բնակելի համալիրին իսրայելական հարվածն ուղղված է եղել «Հըզբոլլահի» հրամանատարներից Իբրահիմ Աքիլին լիկվիդացնելու համար:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու մասին։ Կցորդը լինելու է Հրայր Գեղամյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օլեգ Նեֆեդովը ձերբակալվել է 2024 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, նրան ժամանակավոր կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազի կողմից դատարան է ներկայացվել 2024 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, այսինքն՝ անձի ձերբակալումից մոտ 26 ժամ հետո (այս ժամանակահատվածը ներառում է ՀՀ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալը, դրանք հայերեն թարգմանելը, դատախազին ներկայացնելը, դատախազի կողմից անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդություն կազմելը և այն դատարան ներկայացնելը):
Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը շուտով կհասնի Անկարա:
«Սեպտեմբերի 19-ին Արցախի ողբերգության առաջին տարելիցը լրացավ, բազմաթիվ քաղաքացիներ, Արցախի իշխանության ներկայացուցիչներ այցելեցին «Եռաբլուր», որտե՞ղ էր ՀՀ իշխանությունը, որևէ մեկը «Եռաբլուր» չգնաց, չհարգեց տղաների հիշատակը։ Իսկապես չեմ հասկանում, թե այս իշխանությունն ինչպես է մտածում, թեպետ արդեն չեմ զարմանում։ Իշխանությունը նախ առաջինը ժողովրդի ձայնը պետք է լսի ու այդ ձայնը հասցնի միջազգային հարթակներ»,- շեշտեց Վիտյա Ավանեսյանը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին անցկացրել է COBRA արտակարգ կառավարական նիստ՝ քննարկելու Լիբանանում իրադրության սրումը: Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պրահայի Skautský institut-ում սեպտեմբերի 30-ին կցուցադրվեն Հասմիկ Մովսիսյանի «250 կմ», Արման Այվազյանի «Քարը», Էմիլի Մկրտչյանի «Մայրենիք», Սաշա Քլամպի «Բլոկադա» ֆիլմերը, որոնք անդրադառնում են Լեռնային Ղարաբաղին։
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները կոչ են արել անհապաղ դեէսկալացիա սկսել։ Իսրայելի բանակը երեկ հայտարարել է, որ խոցել է «Հեզբոլա»-ի հարյուրավոր հրթիռային կայաններ։ Լիբանանի անվտանգության աղբյուրները հաղորդել են, որ սա ամենածանր հարձակումն էր անցյալ հոկտեմբերին սկսված ռազմական գործողություններից ի վեր: Հակամարտությունը զգալիորեն սրվել է այս շաբաթ, երբ «Հեզբոլա»-ը ենթարկվեց աննախադեպ հարձակման, որի ժամանակ պայթեցին զինյալ խմբավորման անդամների […]
Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի» «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող «HOWO SINOTRUK» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրա հետևանքով «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր բժշկական կենտրոն», իսկ «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էին: Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ուրֆա նահանգի ևս 3 շրջանային ղեկավար թողել է իր պաշտոնը:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն անդրադառնալով տվյալ թեմային՝ ասաց, որ ռուսական կողմին չի կարող չմտահոգել բարձրացվող հարցի բնույթը, թե ՀԱՊԿ-ը սպառնալիք է և ՀԱՊԿ-ը սպառնում է ՀՀ գոյությանը։
Երկրի Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, մասնավորապես, ասել է, որ «հիմնավոր ապացույցներ կան, որ ռուսական հետախուզական ծառայություններին հասանելի են Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությունը, նույնիսկ ջնջված հաղորդագրությունները, ինչպես նաև նրանց անձնական տվյալները»։
Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Ռումինիայի առաջնությունում հանդես եկող «Ունիվերսիտա Կլուժ»-ում:
Իսրայելն ուղղակիորեն չի անդրադարձել Լիբանանում սարքերի պայթյուններին, սակայն ըստ տարբեր հրատարակությունների աղբյուրների՝ դրանց հետևում կանգնած է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը։
Փաստորեն Նիկոլի ասած կայսերապաշտական մոդելին մասնակից են եղել Խորենացին, Մաշտոցը, Սասունցի Դավիթը
Հանրային ռադիոյում ժամացույցի «Բաքու» ցուցանակը փոխարինվել է «Ստեփանակերտ» ցուցանակով։
Ոնց որ ես տղերքին ասեմ՝ որ հարմար լինի, կգամ Հանքավանի տաք ջուր. Գևորգ Պետրոսյան
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ: