Արթուր Միրանյանը պաշտոնապես տեղափոխվեց ռումինական ակումբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի:
Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Ռումինիայի առաջնությունում հանդես եկող «Ունիվերսիտա Կլուժ»-ում: Միրանյանն արդեն անցել է բուժզննում ու միացել հիմնական թիմին:
Ռումինիայի ընթացիկ առաջնությունում «Ունիվերսիտա Կլուժ»-ը 9 տուրից հետո 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Միրանյանի վերջին ակումբը հայկական «Նոա»-ն էր, որի կազմում ֆուտբոլիստն անցկացրել էր 38 հանդիպում: