Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից:
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ` Վ. Դոլմազյանի, մերժեց քննիչի միջնորդությունը և բավարարեց մեր միջնորդությունը՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն, բացակայելու արգելք և գրավ»,- ասվում է նրա փաստաբանների տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել է։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները: