Միսը սպիտակուցի և այլ սննդանյութերի կարևոր աղբյուր է, սակայն դրա՝ չափից ավելի օգտագործումը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Որպեսզի դա տեղի չունենա, բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել կարմիր մսի օգտագործումը:
Որոշ հայտնի նախուտեստներ մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացրել է էնդոկրինոլոգ և սննդաբան Յանինա Լեմեշկոն։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա թվարկել է քաղցկեղի համար վտանգավոր մթերքները:
Առողջությունն ու կյանքի բարձր որակը պահպանելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում սահմանափակել ավելացված շաքար, հագեցած ճարպեր և աղ պարունակող մթերքները, ինչպես նաև վերամշակված կարմիր միս, ավելի լավ է ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից, ասել է էնդոկրինոլոգ Ամինա Կուշչետերովան։