Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Նոան» ընդունել էր ԱԵԿ-ին և հաղթեց 3-1 հաշվով։
Վրաստանյան «Tabula» լրատվամիջոցի փոխանցմամբ` Վրաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում ռուսների կողմից արտերկրյա անշարժ գույք գնելու առումով ամենապահանջված երկրների շարքում, և սա այն դեպքում, երբ քաղհասարակությունը պայքարում է ռուսական օրենքների և բացասական փոփոխությունների դեմ։
«Հեզբոլլահ» շարժման պատասխանն Իսրայելին Բեյրութի արվարձանների վրա հարձակմանը կլինի ուժեղ և արդյունավետ։
2018-2024թթ. հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ։
2023թ. մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Վարչական դատարան դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ «168 ժամի»՝ մեզ մեղադրելով քվեարկության օրը քարոզչություն իրականացնելու համար:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի նոր սկանդալային գրառումը X միկրոբլոգում։
Դոլարի ամրապնդման և ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին օգոստոսի 6-ի երեկոյան ոսկու արժեքը նվազում է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Որոշման համաձայն՝ արագ առաքմամբ միջազգային գնումների համար չհարկվող սահմանաչափը 150-ից իջեցվել է մինչև 30 եվրո։
Մալխաս Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը տպավորիչ հաղթանակներով շարժվում են առաջ և շատ մոտ են օլիմպիական ոսկուն։ Մեր մարզիկները կիսաեզրափակչում են։
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլո Կինդելայի հետ:
«ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է նոյեմբերին ադրբեջանական հնարավոր ռազմական հարձակման մասին, և աշխարհաքաղաքական վերլուծությունները թույլ են տալիս եզրահանգել, որ դա, թերևս, այն քիչ ճշմարտություններից է, որ ինքն ասում է, որովհետև դա ոչ թե իր կարծիքն է, այլ իր լսածն է իր պաշտոնական հանդիպումներից, որովհետև այդ սպառնալիքները հնչում են բոլոր կողմերից: Թուրք-ադրբեջանական զորավարժությունները կանոնավոր կերպով, ըստ պլանի շարունակվում են»:
Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Կազմված բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Էստոնիայի դատախազությունը ռուսական մի շարք լրատվամիջոցների հետ համագործակցած լրագրող Սվետլանա Բուրցևային մեղադրել է միջազգային պատժամիջոցների ռեժիմը խախտելու և պետական դավաճանության մեջ։
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել Սևանա թերակղզու հարևանությամբ գտնվող տարածքում:
Շնորհակալ եմ բոլորին անմնացորդ աջակցության համար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անցկացրել է խորհրդակցություն «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրն իրականացնող շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այն, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ռազմական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ հղում անելով ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ով 2020 թվականի հունիսին՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս մասին Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության համապատասխան վերլուծություն՝ հորդորելով քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի երկրորդ մրցումային օրվա քաշային կարգերի վիճականահությունը: Հայտնի է Հայաստանի թիմի երրորդ ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանի (67 կգ) մրցակիցը:
Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Իսկ թե ինչո՞ւ չեն գործում սպանդանոցները, դժվար չէ կռահել։
Հիրոսիմայի վրա արձակված ռումբի պայթյունի հետևանքով մեկ օրում, տարբեր գնահատումներով, զոհվել է 70 000-ից մինչև 100 000 մարդ։
Անկարայի Չանքայա բնակելի թաղամասի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Օգոստոսի 5-ից պաշտոնապես դադարեցրել եմ իմ աշխատանքը Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, որտեղ համակարգում էի մի քանի ոլորտներ (մարդկային ռեսուրսներ, արխիվավարում, իմունականխարգելում և այլն)։
168.am-ի հետ զրույցում Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը խոսելով Արծվաշենի հետագա ճակատագրի մասին և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում աստիճանաբար մոռացվում Արծվաշենի թեման, ասաց՝ խնդիրն այն է, որ այդ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ այսօր թվացյալ բանակցային գործընթաց է իբրև թե տեղի ունենում, Ալիևը Բաքվից հաթաթա է տալիս, հայկական կողմն էլ դրան չի պատասխանում պատշաճ ձևով։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունների միավորման կարևորության մասին։ «Բոլորը պետք է օգնեն բոլորին ձայները պաշտպանելու հարցում»,- ասել է նա։
ՌԴ Կուրսկի մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ օգոստոսի 6-ին Ուկրաինայի կողմից իրականացված գրոհների ընթացքում 2 մարդ է զոհվել, 13 մարդ՝ վիրավորվել։ Այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:
2024 թվականի հունվարից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 171 մլն 439 հազար խմ ջուր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը պատասխանելով այս հարցերին, շեշտեց, որ բազմիցս են ասել (մասնավորապես. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո), որ Արցախի Հանրապետության հակամարտության բանալին գտնվում է Երևանում։ Այդ մասին հայտարարել են նաև 2022-2023 թվականներին, երբ Ադրբեջանն ամբողջովին շրջափակել էր Արցախը։ Այժմ ևս այդ կարծիքին են։