
Թուրքիայում բարձրացրել են ԵՄ-ից և այլ երկրներից ստացվող ապրանքների հարկերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Եվրամիության երկրներից ստացվող ապրանքների համար 30 %, իսկ այլ երկրներից, ստացվող ապրանքների համար 60 % հարկ գանձելու վերաբերյալ:
Թուրքիայի ղեկավարի որոշումը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնական տպագիր մարմնում։
Ավելի վաղ ԵՄ-ից և այլ երկրներից ստացվող ապրանքների համար հարկը կազմում էր համապատասխանաբար 18 % և 30 %:
Որոշման համաձայն՝ արագ առաքմամբ միջազգային գնումների համար չհարկվող սահմանաչափը 150-ից իջեցվել է մինչև 30 եվրո։
Հատկանշական է, որ եթե գնված ապրանքների քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, ապա դրանք ենթակա են մաքսային առևտրային օրենսդրության գործողության։ 30 կիլոգրամը գերազանցող ապրանքները հաշվարկելիս նաև կիրառվում է լրացուցիչ մաքսատուրք՝ 48 %-ի չափով։Որոշումն ուժի մեջ կմտնի 15 օրից։