
Ոսկին էժանանում է

Դոլարի ամրապնդման և ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին օգոստոսի 6-ի երեկոյան ոսկու արժեքը նվազում է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի ժամանակով ժամը 17.20-ի դրությամբ Նյու Յորքի Comex սակարանում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազում է 10.3 դոլարով կամ 0.42 %-ով՝ 1 տրոյ ունցիայի դիմաց հասնելով 2 434.1 դոլարի: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էժանանում են 0,04 %-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 27,195 դոլարի:
Միևնույն ժամանակ, դոլարի ինդեքսը (ԱՄՆ առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի փոխարժեքը) աճում է 0,27% -ով՝ հասնելով 102,96 նիշի: Ամերիկյան արժույթի ամրապնդումը նվազեցնում է այլ արժույթների սեփականատերերի կողմից ոսկու պահանջարկը:
ԱՄՆ-ի տասնամյա պետական պարտատոմսերի (US Treasuries) եկամտաբերությունը նախորդ փակման 3,78 %-ի մակարդակից աճում է մինչև 3,831 %: ԱՄՆ պետական պարտատոմսերը ոսկու այլընտրանքային, հուսալի ակտիվ են, ըստ այդմ՝ ոսկու գնանշումները և ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, որպես կանոն, ունեն բազմակողմանի դինամիկա։