Վրաստանը ռուսների կողմից անշարժ գույք գնելու առումով երկրորդ երկիրն է

Վրաստանյան «Tabula» լրատվամիջոցի փոխանցմամբ` Վրաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում ռուսների կողմից արտերկրյա անշարժ գույք գնելու առումով ամենապահանջված երկրների շարքում, և սա այն դեպքում, երբ քաղհասարակությունը պայքարում է ռուսական օրենքների և բացասական փոփոխությունների դեմ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նույն ցուցակի առաջին տեղում Թաիլանդն է, երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Տասնյակում են նաև Ֆրանսիան, Թուրքիան, Իսպանիան, Կիպրոսը, Ինդոնեզիան և Չեխիան։

Նշենք, որ փորձագետները Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունը բացատրում են մուտքի ցածր շեմով (35.000 դոլար), նաև` ռուսների արտագաղթով։

Հատկանշական է, որ նշված վիճակագրության մեջ Վրաստանն անցյալ տարի վեցերորդ տեղում էր, սակայն Թուրքիայում անշարժ գույքի պահանջարկի նվազումից հետո հայտնվեց երկրորդ տեղում։

Ուշագրավ է նաև, որ եթե 2023-ին ռուսաստանցիների գրեթե 30%-ը մտածում էր արտերկրում անշարժ գույք գնելու մասին՝ բնակության թույլտվություն կամ քաղաքացիություն ստանալու համար, ապա 2024-ին այդ ցանկությունը նվազել է մինչև 18,9%-ով:

Տեսանյութեր

Լրահոս