
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․7 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել Սևանա թերակղզու հարևանությամբ գտնվող տարածքում:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպնավող հատուկ տարածք