Մեծ Բրիտանիայում հաղորդել են, որ Եմենի ափերի մոտ նավ է գրոհի ենթակվել
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է, որ Եմենի Հոդեյդա նավահանգստի ափերի մոտ նավի վրա հարձակում է տեղի ունեցել:
Ավելի վաղ վարչությունը հաղորդել էր Հոդեյդա քաղաքից 116,6 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք նավի վրա հարձակման մասին:«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Եմենի Հոդեյդայից 97 ծովային մղոն (շուրջ 180 կիլոմետր) դեպի հյուսիս-արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին», – ասվում է վարչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հավելել են, որ միջադեպը որակվում է որպես հարձակում, իշխանությունները հետաքննություն են անցկացնում:
UKMTO-ն նավերին խորհուրդ է տվել զգուշությամբ անցնել այս շրջանը և հայտնել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր աջակցություն է հայտնել Պաղեստինին և նշել, որ կհարվածի Իսրայելի հետ կապված ցանկացած նավի:
Գրոհների պատճառով առանձին ընկերություններ դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով: ԱՄՆ-ն և Բրիտանիան կոալիցիա են ստեղծել հութիների գրոհներին հակահարված տալու համար։