Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ «Խաչմերուկ» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի բեռնատարը։
Իսրայելի բանակը գնդակոծել է Լիբանանի հարավի Էլ Աբբասիա բնակավայրը։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Թաիլանդի Սահմանադրական դատարանը «Փիա Թաի» կուսակցությունից վարչապետ Սրեթթա Թավիսինին մեղավոր է ճանաչել էթիկայի վարքականոնների խախտման մեջ և հեռացրել է նրան պաշտոնից։ Ըստ Bangkok Post պարբերականի, այդ մասին ասված է դատական ատյանի հրապարակած որոշման մեջ։
Ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով, ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տեղափոխվող (ներմուծվող) անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը 2024 թվականի օգոստոսի 19-ից կնվազեցվի։
ՌԴ կառավարությունը սեպտեմբերի 1-ից բենզինի արտահանման նոր սահմանափակում է մտցրել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 23:00-07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ.-Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ.- Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են […]
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 14-ին՝ ժամը 10:34-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում այրվում է կահույքի արտադրամաս:
«Չնայած՝ Հայաստանի իշխանությունը հակադարձող լիներ, Արցախը կպահեր, ՀՀ տարածքներն ադրբեջանական օկուպացիայից կպաշտպաներ։ Կրկնում եմ՝ եթե պետությունը չի անում, անհատի արածը մի կոպեկի արժեք չունի։ Բայց երբ պետությունն անում է, անհատն էլ օգնում է՝ միշտ լինում է սպասված արդյունքը։ Եթե այսպես շարունակվի, վաղն էլ Ադրբեջանը կասի՝ ««Զորաց քարերը» եղել են ադրբեջանական առաջին աստղադիտարանը»»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը տեսակոնֆերանս է անցկացրել Մեծ Բրիտանիայի առևտրի խորհրդի նախագահի, բիզնեսի և առևտրի հարցերով նորանշանակ պետնախարար Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։
Գերմանիայի գլխավոր դատախազությունը ստորջրյա լողի ուկրաինացի հրահանգչի ձերբակալության հրաման է տվել. նրան կասկածում են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերի պայթեցմանը մասնակցություն ունենալու մեջ։
Օգոստոսի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը ևս մեկ ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա այստեղ բարդ աշխարհաքաղաքական պայքար է․ Ադրբեջանն էլ վաղուց հասկացել է դա և փորձում է այդ ամենից մաքսիմալ օգուտ քաղել՝ չգնալով առճակատման այն դերակատարների հետ, որոնցից վտանգ է զգում»։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում և անթույլատրելի է համարում միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաքի (Երևանի:- խմբ.) մասին ադրբեջանական կամ թուրքական օրհներգի պատրաստումն ու տարածումը։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մեքենան, խախտելով երթևեկության կանոնները, մեծ արագությամբ սլանում Երևանի կենտրոնում՝ վթարային վիճակ ստեղծելով և վտանգելով հետիոտների կյանքը:
Բրատիսլավայում օգոստոսի 13-ին մի քանի հազար մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և մշակույթի նախարար Մարտինա Շիմկովիչովայի ձախ պոպուլիստական կառավարության դեմ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցին մասնակցել է շուրջ 18 000 մարդ։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Մոսկվայի «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնում առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Այրվել է շենքի երեսպատումը 1-ից 4-րդ հարկերում։ «Իզվեստիյա» պարբերականը հաղորդում է, որ հրդեհը մարվել է։
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։
Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ:
Դառնալով միակ կառավարող ուժ, բռնապետությունն արդեն պետք է ամեն կերպ պահի իր իշխանությունը, իսկ այդ պահպանումը հաճախ շատ մեծ գին ունի։ Երբ տնտեսությունը ձախողվում է՝ այն չի կարողանում ապահովել ժողովրդի բարեկեցությունը և բռնապետական համակարգի ծախսերը։ Արդյունքում, այդ համակարգի կործանումից խուսափելու համար իշխանությունը սկսում է փնտրել միջոցներ՝ իր դիրքերը պահպանելու համար։
Խոսքի ազատության արգելքը չի կարող ազդել Վազգենի և Նարեկի վրա. Նանե Կարապետյան
Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգում Կոնիկո գազի հանքավայրի մերձակայքում գտնվող ԱՄՆ-ի ռազմակայանը ենթարկվել է հարձակման, բայց արկերը չեն խոցել բուն օբյեկտը։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։Նախնական տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան։
Անհասկանալի է դատարանի որոշումը՝ մեր հաղորդումը չվարելու առումով. Վազգեն Սաղաթելյան
Վատ զարգացումներ են գնում՝ ՄԻՊ ոլորտում աշխատավարձ ստացողների ուշադրությունն եմ հրավիրում. Մելիքյան
Իրանը չի դիտարկում Գազայի հատվածում հրադադարի շուրջ առաջիկա բանակցություններին իր ներկայացուցիչներին ուղարկելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը (AP)՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությանը:
Իմ խոսքերը մյուս անգամ չաղավաղեք, ոչ մեկ դատարանին չի խնդրում. Նարեկ Սամսոնյան
Spiegel-ը գրում է, որ Քյոլնի օդանավակայանի հարակից տարածքում գտնվող ավիաբազայի հազարավոր զինվորականներին և քաղաքացիական աշխատակիցներին խորհուրդ է տրվել ջրամատակարարման ցանցից ջուր չխմել, քանի որ իշխանությունները հետաքննում են դիվերսիոն փորձի հավանականությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Իսրայելին 20 միլիարդ դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակի հնարավոր վաճառքին, այդ թվում՝ հիսուն F-15 կործանիչ, փոխադրամիջոցներ, միջին հեռահարության հրթիռներ և զինամթերք` տանկերի ու ականանետների համար: Այս մասին հաղորդել է Պենտագոնի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը:
Բացի քաղաքական կոնյուկտուրայից բխող ներքին «կենացային» խոսույթի մակարդակով ներդրումային «վարդագույն» հեռանկարներ կազմելուց, իրական գետնի վրա մենք չունենք այս թեմայի շուրջ խորքային քաղաքական, մասնագիտական ընդգրկուն քննարկումներ, որովհետեւ դրանք չեն կարող լինել էպատաժային, իսկ այսօր «սպառման» ենթակա ապրանքը էպատաժն է, դատարկ, պաթետիկ, երբեմն հիստերիկ էպատաժը: