
Անահիտ Ավանեսյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձակուրդ է մեկնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 13 աշխատանքային օր՝ 2024 թվականի օգոստոսի14-30-ը ներառյալ»,- ասված է փաստաթղթում:
Արձակուրդում գտնվելու ընթացքում նախարարին օգոստոսի 14-26-ը ներառյալ կփոխարինի նրա առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ մնացած ժամանակահատվածում՝ նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: