
Երևանում բախվել են «Mitsubishi Grandis»-ն ու «Nissan Teana»-ն. կա տուժած

Այսօր՝ օգոսոտոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, բախվել են «Nissan Teana» և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։