ՔՊ-ական վերնախավը որքան էլ ակտիվ ասֆալտային քարոզչություն տանի, մեկ է` հիմնական խաղադրույքը կեղծ խաղաղության կամ դրա իմիտացիայի շուրջ է. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու:
Երբ ասում են՝ ընտրական տրամաբանությունը կարևոր չէ, թե դրանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն:
ՔՊ-ական վերնախավը որքան էլ ակտիվ ասֆալտային քաղաքականություն-քարոզչություն տանի, մեկ է` հիմնական խաղադրույքը կեղծ խաղաղության կամ դրա իմիտացիայի շուրջ է:
Դրան հասնելու համար իշխանությունը բլեֆ էլ կանի, տակից էլ կգործի, մարդկանց էլ աջուձախ կֆռցնի, միայն կարողանա այդ կեղծիքը ժամանակավորապես տեղավորել որոշների գլուխներում:
Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու»: