
Ծովագյուղ-Շորժա ափամերձ հատվածում ավտոմեքենան արգելափակվել էր ավազների մեջ

Օգոստոսի 11-ին, ժամը 09:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին՝ ափամերձ հատվածում, ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին հարակից ափամերձ հատվածից «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․) արգելափակումից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի: