Բաժիններ՝

ԱՄՆ դատարանը Բոբ Մենենդեսին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի բոլոր 16 կետերով

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլոր 16 կետերով, հայտնել է Reuters-ը։

Երդվյալ ատենակալները նախքան ինը շաբաթ տևած գործով վճիռ կայացնելը երեք օրվա ընթացքում ավելի քան 12 ժամ խորհրդակցել են:

70-ամյա Մենենդեսը կաշառակերությանը, օտարերկրյա գործակալ հանդես գալուն և արդարադատությանը խոչընդոտելուն առնչվող մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատավարությունը կենտրոնացած էր այն մեղադրանքների վրա, որոնք դաշնային դատախազները «կաշառակերության մի քանի սխեմաներ» են որոկել։ Ըստ մեղադրանքների՝ սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդեսը, ենթադրաբար, ստացել էին հարյուր հազարավոր կանխիկ դոլարներ, ոսկու ձուլակտորներ, մեքենաներ և հիփոթեքային վճարումներ նրա օգնության կարիքն ունեցող երեք գործարարներից:

Մենենդեսը կաշառքի դիմաց օգնել է միլիարդավոր դոլարների ԱՄՆ օգնություն տրամադրել Եգիպտոսին, որտեղ դատախազներն ասում են, որ գործարարներից մեկը՝ Վաել Հանան, կառավարության ​​պաշտոնյաների հետ կապեր է ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս