ԱՄՆ-ն Ճապոնիա է տեղափոխում F-35C նորագույն կործանիչներ

Միացյալ Նահանգները F-35C Lightning II բազմանպատակ տախտակամածային կործանիչներ է տեղափոխում Ճապոնիա՝ տարածաշրջանում Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ուժերին դիմակայելու համար: Այս մասին հայտնում է Nikkei Asia հրատարակությունը։

Հրապարակման մեջ ասվում է, որ տարածաշրջանում F-35C ինքնաթիռների տեղակայումն ամերիկյան նավատորմի համար կապահովի մարտավարական առավելություն ՉԺԱԲ-ի նորագույն կործանիչների նկատմամբ, ինչպես նաև կնվազեցնի չինական հականավային հրթիռների կողմից սպառնալիքը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հիպոթետիկ բախման դեպքում։

Հուլիսի 15-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են F-35C Lightning II կործանիչներ և CMV-22B Osprey կոնվերտոպլաններ Ճապոնիայի Իվակունի ռազմակայան տեղափոխելու մասին։ Ինքնաթիռները կմտնեն «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակրի ավիախմբի կազմի մեջ, որը Ճապոնիա կժամանի մինչև ընթացիկ տարվա վերջը, որպեսզի փոխարինի այնտեղ մշտապես ​​տեղակայված մեկ այլ ամերիկյան ավիակրի՝ «Ռոնալդ Ռեյգանին»: ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը Nikkei Asia-ին հայտնել է, որ F-35C-երի էսկադրիլիաներ են տեղակայված նաև «Կառլ Վինսոն» և «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների վրա, որոնց պատասխանատվության գոտու մեջ է մտնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

F-35-երը հինգերորդ սերնդի գերձայնային կործանիչներ են։ Դրանք ներկայացված են երեք հիմնական մոդիֆիկացիաներով՝ F-35A (ստանդարտ թռիչք և վայրէջք), F-35B (ուղղահայաց թռիչք և վայրէջք) և F-35C (արձակում ավիակիրների տախտակամածից)։

Այս տարի ԱՄՆ-ից F-35-երի գնման գործարքներ են կնքել Իսրայելը և Լեհաստանը, շուտով դրանք նախատեսում է ձեռք բերել Հունաստանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031