
Անցյալ տարի Վրաստանում անհետ կորել է 149 մարդ, 17-ն անչափահասներ են

Անցյալ տարվա ընթացքում Վրաստանում անհետ կորել է 149 մարդ, որոնցից 89-ը հայտնաբերվել են, այդ թվում՝ 16-ը մահացած, 60 մարդ դեռ համարվում է անհետ կորած։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
2023 թվականին անհետ կորածների վիճակագրության պատկերն ըստ տարածաշրջանների.
– Թբիլիսի՝ 54, 35-ը հայտնաբերվել են,
– Քվեմո Քարթլի` 6, հայտնաբերվել են 4-ը,
– Կախեթի՝ 21, հայտնաբերվել են 17-ը,
– Շիդա Քարթլի՝ 7, գտնվել է 1-ը,
– Սամցխե-Ջավախեթի՝ 2, 2-ն էլ գտնվել են,
– Գուրիա՝ 5, 3-ը հայտնաբերվել են,
– Մցխեթա-Մթիանեթի՝ 6, գտնվել է 1-ը,
– Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի՝ 20, հայտնաբերվել են 4-ը,
– Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 24, հայտնաբերվել են 21-ը,
– Աջարիա՝ 4, հայտնաբերվել է 1-ը։
2023 թվականին անհետ կորածների թվում ամենաշատը` 65 մարդ, 25-45 տարիքային խմբից է։ Հատկանշական է, որ անհետ կորածների թվում 17 անչափահաս կա։