Նշվել են վահանաձև գեղձի համար ամենաօգտակար մթերքները
Վահանաձև գեղձի առողջության համար անհրաժեշտ են յոդ, սպիտակուց, ցինկ և այլ միկրոտարրեր, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է այս օրգանի համար ամենաօգտակար մթերքները։
Բժշկի խոսքով՝ վահանաձեւ գեղձի առողջությանը կարելի է աջակցել ծովամթերքով ու յոդացված աղով, քանի որ դրանք մեծ քանակությամբ յոդ են պարունակում։ Անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ սպիտակուցներ ուտել, որպեսզի օրգանիզմը ստանա թիրոզին՝ բջիջների շինանյութը, հավելել է էնդոկրինոլոգը։
«Նպատակ դրեք ամեն օր ստանալ առնվազն մեկ գրամ սպիտակուց ձեր մարմնի քաշի մեկ կիլոգրամի դիմաց»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա։
Բժիշկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վահանաձև գեղձը պահանջում է երկաթ, ցինկ, սելեն, D և A վիտամիններ, սակայն միշտ չէ, որ դրանք անհրաժեշտ քանակությամբ հնարավոր է ստանալ միայն սննդից։ Ուստի, եթե խնդիր կա, պետք է դրանք լրացուցիչ ընդունել, ամփոփել է էնդոկրինոլոգը։