Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ երկրում տեղի ունեցող փոփոխություններին լավ տեղյակ չէ, մի փոքր հետ է մնացել։ «Ես որ գնացի բավական մեծ երկիր էր, հիմա չգիտեմ ինչ է փոխվել, գուցե մարդկությունն էլ է փոխվել»,- ասաց նա։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թե ինչո՞ւ հենց այս պահին ազատ արձակվեց Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանել չեմ կարող, ես Փաշինյանի և իր թիմակիցների հոգեբանական տրավմաների մասին եզրակացություն անել չեմ կարող, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի հյուսիսային դաշնային տարածքում գտնվող Դոդայի շրջանում ահաբեկիչների դեմ բախումների ժամանակ առնվազն չորս հնդիկ զինվոր է զոհվել, այդ թվում՝ մեկ սպա: The Wire պարբերականը հաղորդում է նաև մեկ ոստիկանի զոհվելու մասին։
Լեհաստանի հյուսիսային Գդանսկ քաղաքի նավահանգստի պահեստներում երրորդ օրն է՝ շարունակվում է պայքարը հրդեհի դեմ։ Այս մասին հաղորդում է RMF24 ռադիոկայանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկել է «Վեստայի» VIP տարբերակը՝ Մ-11 մայրուղու վերջին՝ «Նևա» հատվածի բացմանը ժամանելով «Lada Aura» մեքենայով: Պուտինի ուղևորության կադրերը հրապարակվել են «Կրեմլ. Նորություններ»-ի տելեգրամյան ալիքում։
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը: Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը կիսով չափ կրճատվել է մայիսին` հասնելով 5.2 տոկոսի (ՆՏՆԺՀ)՝ ապրիլի 10 տոկոսի համեմատ (ՆՏՆԺՀ):
Ուզուրպացված համակարգի դատավորները հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանի նավը խորտակվել է. Հենրիխ Դանիելյան
Հուլիսի 14-ին «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ «Mixfight 56» MMA մարզաձևի միջազգային խոշոր մրցաշարը։ Այս անգամ մրցաշարի գլխավոր մենամարտն ընթացավ WKN վարկածի գոտու համար։ Այդ մենամարտում կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ղազախստանցի մարզիկ Մուհամմեդ Խան Օսպանովի հետ։ Ինչպես և ակնկալվում էր, նախորդ մենամարտերի նման Կամոն այս անգամ էլ հաղթանակի համար երկար սպասեցնել չտվեց։
Անկախ այն բանից՝ մորուքը զանգե՞լ է, թե՞ չէ, դատավորը երդում է տալիս ու պարտավոր է. Գեղամ Մանուկյան
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Քաղաքի բնակիչները այսուհետ կարող են օգտվել Ucom-ի Unity մարզային փաթեթներից, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապի ծառայություններ և հեռուստատեսություն՝ մատչելի գնով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման և իվանագիտական անձնակազմի վերադարձի վերաբերյալ։
Եվրախորհրդարանի 63 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ԵՄ խորհրդում, որտեղ այժմ 6 ամսով նախագահում է Բուդապեշտը։ Պատճառը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «խաղաղարար առաքելությամբ» այցերն են Ռուսաստան և Չինաստան։
Հուլիսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: 19-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա հարձակման վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գնահատականին։ Միլլերն ասել է` քանի դեռ փաստերը չեն հաստատվել, նախընտրելի է զերծ մնալ շահարկումներից ու անպատասխանատու հայտարարություններից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Foreign Press USA-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն Միլլերին ասել է, որ Կոբախիձեն Թրամփի վրա հարձակումը կապում […]
Ինչո՞ւ է դատավոր Վահե Դոլմազյանը 2 ժամ ժամանակ տվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ-ից քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար։ Այսօր առավոտից, ըստ SputnikԱրմենիայի՝ ԲԴԽ-ն քննում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Թուրքիայում հուլիսի 15-ին «Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա» կապակցությամբ նախագահական պալատում տեղի են ունեցել միջոցառում։
Հուլիսի 15-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: Ուղևորներից 48-ամյա Էդմոնդ Մ.-ն մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
#ՀԻՄԱ. ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎՈՒՄ ՎԱՐԴԱՇԵՆ ՔԿՀ-ԻՑ. #ՈԻՂԻՂ
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական արտահերթ ընտրություններում նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, թե Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշքիանն «իրականում թուրք է», Գերմանիայից վերադառնալիս, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր նա։
«Հայկական ավիաուղիները» ընկերությունը սկսում են նոր կանոնավոր չվերթ դեպի Կազան քաղաք։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարությունից։
DW-ն գրում է, որ ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի կարիքը կազմում է մոտ 1200 ՄՎտ, որը մոտավորապես հավասար չափաբաժիններով ապահովում են հիդրոէլեկտրակայանները, ՋԷԿ-երը և ատոմակայանը։ Աճում է նաև արևային կայանների թիվը, սակայն դրանց մասնաբաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում դեռևս աննշան է՝ 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 4%-ից մի փոքր ավելի։
ՔԿ-ից տեղեկացնում են, որ խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով ձեռնամուխ լինելով համապատասխան գործիքներ և միջոցներ ձեռք բերելուն, դրանք հարմարեցնելուն և այլ պայմաններ ստեղծելուն, 2023թ․ մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, հանցակիցների շրջանակը մեծացնելու նպատակով, փնտրել են առավելապես զինվորական ծառայություն անցած համախոհներ, ինչպես նաև՝ պայթուցիկ սարքեր, նյութեր պատրաստելու համար գիտելիքներ ունեցող անձանց, պլանավորել են ստեղծել խմբեր՝ տարբեր շինությունների, օբյեկտների վրա հարձակվելու համար:
Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը մոտ 2 տարի և 7 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ կարձակվի (կալանք խափանման միջոցը փոխվել է 10 մլն դրամ գրավով):
Նրանց խոսքով՝ երեկվանից, երբ ադրբեջանցիները գյուղի տարածք մտան, զգուշավոր և «մի գծով էին» քայլում՝ թերևս մտավախություն ունենալով, թե հնարավոր է՝ ականներ լինեն։
Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտնել են մեկը մյուսի տարածքին հասցրած հարվածների մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «Ազովի» (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինյալների կողմից ռուս զինծառայողի գնդակահարության մասին տեղեկությունը, հայտարարել է, որ ֆաշիստը ֆաշիստ է մնում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացին ձեռնամուխ լինի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Բացատրել է, որ եթե ուզում ես մնամ եւ քո բոլոր պահանջները կատարեմ, պետք է ինձ 2 տարի ժամանակ տաս, որ վերարտադրվեմ։ Հետո արդեն ինչ ուզենք, կանենք։