
Աբրահամ Ա.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 16-ի գիշերվա ժամը 2-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Շիրակի մարզային քննչական վարչություն են ներկայացրել 29-ամյա Աբրահամ Ա.-ին:
Նա հուլիսի 9-ից Աշոցքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: