Նա նշել է, որ այն, ինչ տեսել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումների ժամանակ, ողբալի է, և ժամանակն է հաստատակամորեն պնդելու, որ ԱՄՆ վարչակազմը հրաժարվի Ադրբեջանի կառավարությանը ռազմական աջակցություն տրամադրելուց։
Հանդիպման ավարտին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կարեւորել բազմակողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը տարբեր հարթություններում:
ԻՀՊԿ-ն Իրանի ռազմաքաղաքական էլիտար ստորաբաժանումն է, որը կատարում է բանակի, ոստիկանության, ժանդարմերիայի և պետական անվտանգության մարմինների գործառույթները։ Պաշտոնապես Իրանի զինված ուժերի մի մասն է։
Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։
Ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Աղբյուրը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը լույս ապրիլի 18-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանին հարող հատվածին, որի մասին Եգիպտոսի իշխանությունները նախապես տեղեկացվել են։
Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունները, կրթամշակութային կապերն ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը կարող են նպաստել մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը:
Օդանավակայանը գտնվում է հրաբխից մոտավորապես հարյուր կիլոմետր հեռավորության վրա։
Այնուհետև հանդիպման առաջին օրվա արդյունքներով ԵՄ-ն հայտարարություն է տարածել։
Ինչպե՞ս կարող եք նման հարցեր տալ. Զախարովան հարցից հունից դուրս եկավ
Զախարովան համոզված է, որ Հարավային Կովկասում արտաքին խաղացողների՝ ի դեմս ՆԱՏՕ-ի ջանքերի արդյունքում, տարածաշրջանում անխուսափելի է դառնալու վստահության նվազումը, էսկալացիան, զինված դիմակայությունը։
Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ընթացքում։
Տեղեկացնելով, որ ծրագիրն ուշադրության է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից՝ Արարատ Միրզոյանն առաջարկել է դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռնվող հնարավարությունները։
Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
ՀՀ իշխանությունները պետք է մեկնաբանեն՝ ինչու են ընտրում մի բան, որը միշտ հանգեցնում է ապակայունացման ու քաոսի. Զախարովա
Ինչու է Բրիտանիան Ռուանդայի օրինակով փորձում իր ապօրինի ներգաղթյալներին ուղարկել Հայաստան. Մեկնաբանում է Զախարովան
Ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ 210 բնակավայրերում և 175 այգեգործական շրջաններում գարնանային վարարումների հետևանքով 17 808 բնակելի շենք է հեղեղվել, օրական աճը կազմել է ավելի քան 1700՝ հիմնականում Օրենբուրգի և Կուրգանի մարզերում:
Վրաստանի նախագահը վետո է դրել խորհրդարանի ընդունած օրենքի վրա, ըստ որի` վերանում են կանանց համար նախատեսված քվոտաները։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի գիշերը 2 երկրաշարժ է տեղի ունեցել։
Քանի որ գործընթացը հանրային է, պետք է ձեզ ներկայացնենք հանրային հաշվետվություն։ Ուստի եթե չեք առարկում, որ ձեր անունը հրապարակվի, «նպատակ» դաշտում նշեք «գրավ»։ Հակառակ դեպքում նշեք «գրավ-»։
Այս տարի մարտին հայտնի դարձավ, որ իշխանությունը որոշել է պետականացնել գրողների և նկարիչների միությունների շենքերը։ Գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել այդ շենքերը պետությանը վերադարձնելու պահանջով։ Իրավապահները պնդում են՝ միությունների շենքերն 90-ականներին ապօրինի են մասնավորեցվել՝ առանց պետության որոշման։
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) կոչ է անում Հայաստանին՝ ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթների և ոստիկանության նկատմամբ։
Քանդակագործ Հաղթանակ Շահումյանի գնահատմամբ՝ մշակութային միջավայրն այսօր դարձել է խոցելի, և տպավորություն է, որ ամեն մի նորամուծություն փորձարկվում է հենց այդ միջավայրի վրա։
Ժամանելուց հետո նա հայտարարել է, որ այս այցը մասնավոր կամ արտակարգ բնույթ չի կրում, և որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ լինի:
Օրերս սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Կրեմլը հաստատեց ավելի վաղ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկությունները, թե ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս է բերվել Դադիվանքից, որով մեկնարկել է խաղաղապահների դուրսբերման գործընթացը։
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրենք դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին զգուշացրել են Իսրայելի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: Այս մասին հայտնում է IRNA-ն։
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի առթիվ ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դիմակավորված անձանց կողմից խոշտանգման դեպքը ցնցել է մեր հանրությանը։
Ապրիլի 17-ին կայացած ընտրություններում 165 կուսակցությունների, կոալիցիաների և դաշինքների ավելի քան 2200 թեկնածուների օգտին երկրում և արտերկրում իրենց ձայնը կարող էին տալ 3,73 միլիոն ընտրողներ:
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքն այն տեղեկություններին, որ Երևանի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված են Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: