Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը փակվում է

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

Կենտրոնը բացվել էր Աղդամ քաղաքում 2021 թվականի հունվարի 30-ին՝ հրադադարի վերահսկողություն իրականացնելու և իրավախախտումները կանխելու նպատակով՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի։ Յուրաքանչյուր կողմը (Ռուսաստանի և Թուրքիա) 60 զինվորական ուներ։

«Կենտրոնի գործունեությունը դադարեցնելու գործընթացն իրականացվում է Ադրբեջանի և Ռուսաստանի համակարգմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ապրիլի 15-ից դադարեցվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Ավելի վաղ Կրեմլում հաստատել էին, որ ՌԴ խաղաղապահները դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղից։ Գործընթացն իրականացվում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ պայմանավորվածությունների մակարդակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930