Բաժիններ՝

ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ

։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե ԱՄՆ-ն հավանություն է տվել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողությանը, որի դիմաց Իսրայելը չպետք է հակահարվածներ հասցնի Իրանին։

Ըստ հրապարակման՝ բարձրաստիճան մի պաշտոնյա Կատարի The New Arab պարբերականին ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է ԱՄՆ-ի հավանությունը ստանալ Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն իրականացնելու համար, որի դիմաց Իսրայելը պետք է զերծ մնա լայնամասշտաբ ռազմական գործողությունից Իրանի դեմ՝ ի պատասխան Թեհրանի վերջին հարձակման։

«Իրանին իսրայելական պատասխանի դիսկուրսը հակասում է ամերիկյան վարչակազմի ցանկություններին և իրատեսական չէ՝ հաշվի առնելով Իսրայելի պնդումները, որ Միացյալ Նահանգները մեծ դեր է խաղացել Իրանի հարձակումը հետ մղելու և դրա հաջողությունը կանխելու գործում», – նշել է աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը լույս ապրիլի 18-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանին հարող հատվածին, որի մասին Եգիպտոսի իշխանությունները նախապես տեղեկացվել են։

The New Arab-ի հրապարակման մեջ նաև նշվում է, որ Եգիպտոսը լիակատար պատրաստության վիճակի է բերել Հյուսիսային Սինայում տեղակայված ուժերը Գազայի հատվածի հետ 14 կմ-անոց սահմանի երկայնքով՝ որպես Ռաֆահում Իսրայելի ցամաքային գործողությանն արձագանքելու պլանի մի մաս։

Ապրիլի 13-ի գիշերը և 14-ի առավոտյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930