Իրանն ԱՄՆ–ին զգուշացրել է Իսրայելի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին. ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրենք դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին զգուշացրել են Իսրայելի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: Այս մասին հայտնում է IRNA-ն։

«Ճշմարիտ խոստում» գործողությունը եղել է Դամասկոսում իսրայելական ավիացիայի կողմից իրանական հյուպատոսությանն ուղղված հարվածի պատասխանը:

«Մենք հստակ և բացահայտ ասել ենք ամերիկացիներին, որ Իսրայելի ռեժիմին պատասխանելու որոշում ենք կայացրել, որն ընդունվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում՝ նախագահի ղեկավարությամբ, և այն վերջնական է», – ասել է նախարարը:

«Ճշմարիտ խոստում» գործողությունից հետո իրանական կողմը գիշերվա 2:30-ին դիվանագիտական խողովակներով ևս մեկ ուղերձ է հղել ԱՄՆ–ին` նշելով, որ Թեհրանը տարածաշրջանում լարվածության սրացում չի ուզում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930