Բաժիններ՝

ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Իսրայելի վրա աննախադեպ գրոհի պատճառով: Գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ապրիլի 17-ի ուշ երեկոյան այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Սա հստակ ազդանշան է, որը մենք ցանկանում ենք ուղարկել», – ասել է Միշելը։

Նա ընդգծել է, որ Իրանը պետք է հայտնվի միջազգային մեկուսացման մեջ։ Միշելը դեռ չի հստակեցրել նոր պատժամիջոցների մանրամասները։

Այնուհետև հանդիպման առաջին օրվա արդյունքներով ԵՄ-ն հայտարարություն է տարածել։

«Եվրախորհուրդը խստորեն և միանշանակ դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և հաստատում իր լիակատար համերաշխությունը Իսրայելի ժողովրդի հետ և հանձնառությունը Իսրայելի անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում», – ասվում է հայտարարությունում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, սահմանափակող միջոցները կապված են լինելու, այդ թվում, «անօդաչուների և հրթիռների հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս