Բաժիններ՝

Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ապրիլի 18-ին սկսել է չհայտարարված այցը Կիև:

Ժամանելուց հետո նա հայտարարել է, որ այս այցը մասնավոր կամ արտակարգ բնույթ չի կրում, և որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ լինի:

Սա Հաբեկի երկրորդ այցն է Ուկրաինա՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Ապրիլի 18-ին փոխկանցլերի հետ միասին ժամանել է բիզնեսի ներկայացուցիչների պատվիրակությունը։

Կիևում բանակցությունների թեմաներն են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վիճակը, անհետաձգելի օգնությունը, տնտեսության ամրապնդումը, Գերմանիայի և Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները։

Նշվում է, որ ըստ Bild հրատարակության՝ Հաբեկի հետ ժամանել է Diehl Defense ընկերության գործադիր տնօրեն Հելմուտ Ռաուխը։ Այս ընկերությունն արտադրում է IRIS-T SLM զենիթահրթիռային համակարգեր: Ռաուխը Bild-ին հայտնել է, որ այս զենիթահրթիռային համակարգերից երեքն արդեն գտնվում են Ուկրաինայում, իսկ «հետագա մատակարարումները կլինեն այս տարի». հաջորդ կայանքը կհասնի մի քանի շաբաթից։

Քննարկման թեմաների թվում են նաև Ուկրաինայի ապագան ճգնաժամից հետո. Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված հաջորդ համաժողովը պետք է անցկացվի հունիսի կեսերին Բեռլինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930