Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Ինջիրլիք քաղաքում գտնվող «10-րդ տանկային ռազմաբազայի հրամանատարական կետի» անունը փոխվել է:
Ջրհեղեղի հետ կապված իրավիճակը լարված է, ջրի մակարդակը բարձրանում է, շրջանի շատ բնակավայրեր կարող են հայտնվել ջրհեղեղի գոտում:
«Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը ասել է, որ պլանավորում են Հայաստանում ծրագիր իրականացնել Ղարաբաղից տեղահանված երեխաների համար։
4,0 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Թոքաթ նահանգում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:
Իրանը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Երեկ նախ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի Հանրապետությունում գտնվող ռուս խաղաղապահների զորակազմը դուրս է գալիս Արցախից: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները:
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն իր կնոջ Քեյթի՝ քաղցկեղի դեմ քիմիաթերապիա ստանալու մասին հայտնելուց հետո առաջին անգամ ապրիլի 18–ին վերադարձել է իր հանրային պարտականությունների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
16-ամյա պատանին կալանավորվել է։
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Պետական գնումների armeps համակարգից տեղեկանում ենք՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը գիտական գործունեության կազմակերպման նպատակով 600 առնետ է ձեռք բերել: Մատակարարը «Սեդվարդ» ՍՊԸ-ն է, որը պարտավորվել է սպիտակ, հիվանդություններից ու վարակներից զերծ առնետներ տրամադրել: Գնանշման հարցում գնման ընթացակարգով ապրիլի 17-ին կնքված պայմանագրի գինը 1.5 միլիոն դրամ է:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունն` այն համարելով ցեղասպանություն հանցագործության ուսումնասիրման կարևորագույն կենտրոնի աչալուրջ գնահատական Հայաստանի շուրջ տիրող իրավիճակին։ Միությունը նաև գնահատելի է համարել ինստիտուտի մասնագիտական արձանագրումն ու անհանգստությունն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը՝ ամենաբարձր մակարդակով սպառնալով Հայաստանին և հայությանը։
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց
Իտալիայի ոստիկանությունը Սուրբ Պետրոսի հրապարակից ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում տեղակայված 2000 թվակազմ ունեցող ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամկետից 1.5 տարի շուտ հեռանում է Արցախից։
Հայտարարության մեջ նշված է. «Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցության համար։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ երկու երկրների լարվածության ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Անն Բյուայոնին՝ քննարկելու նրա հետկանչը։ Է․ Մակրոնն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և հորդորել Բաքվին հստակեցնել իր մտադրությունները։
Հետազոտության ընթացքում 99,384 մասնակիցների մոտ առաջացել է դեմենցիա: Պարզվել է, որ այս հիվանդությամբ հիվանդների մոտ 21,2%-ն ընդունել է առնվազն երկու պրոտոնային պոմպի ինհիբիտորներ՝ առողջ մասնակիցների խմբի 18,9%-ի դիմաց:
Մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։ Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։
Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով, ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով իտալական Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Աղետների կառավարման թուրքական ծառայությունը։
Հարց է առաջանում՝ տեղի հրամանատարն ինքնագործունեությո՞ւն է թույլ տվել, թե՞ ՊՆ ղեկավարությունը տեղյակ է եղել և թույլ է տվել, և եթե թույլ է տվել, ստացվում է՝ ՈՄԱ-ի հետ այս առումով կա համագործակցությո՞ւն:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հարցազրույցին, ողջունել դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնել, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 18-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանում իր մասնաճյուղին՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը մամուլի և խոսքի ազատությունը ճնշելու համար։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկին զուգահեռ՝ տեղեկություններ են տարածվում Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեության դադարեցման մասին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Ռուբեն Հայրապետյանը փոխանցեց Սամվել Վարդանյանի գրավից պակասող գումարի ամբողջ մասը: