Ամեն վայրկյան Ադրբեջանից նոր կոորդինատներ են գալիս. Գառնիկ Դանիելյան

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչների բողոքի ակցիաները երեկ գիշերվանից շարունակվում են։ Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են չգնալ միակողմանի զիջումների և թշնամուն չհանձնել տարածքներ, դրանով վտանգելով իրենց անվտանգությունը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին Կիրանցում է: Լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ իշխանությունը տեղի բնակիչներին ասում է, որ ամենաապահով տեղն այնտեղ է, որտեղ կանգնած է ադրբեջանցի զինվորը։

«Տեսեք, սա դպրոցն է, հիմա ասում են՝ դպրոցի կողքով պետք է ճանապարհ գնա, այս գյուղն արդեն վերջացավ, այդ գյուղին կյանք էլ չի լինելու, խաչ ենք քաշում։ Ոչ միայն այս գյուղը, այլև ամբողջ այս պաշտպանական համակարգը քանդվում է, բոլոր ինֆրակառուցվածքները հեչ են լինում։ Այսինքն՝ Փաշինյանի ասածների մեջ որևէ դրական բան չկա։ Սա միակողմանի զիջում է,  և մարդկանց ասում է՝ հաշտ եղեք այս իրականության հետ, ինչպե՞ս կարող են հաշտ լինել»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ այսօր գնացել են, Կիրանցի դպրոցի մոտ չափուձև են արել և ասել են՝ ճանապարհն այդպես է անցնելու՝ դպրոցի բակով։

Կարդացեք նաև

«Փաշինյանը եկել է գյուղ, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դրել, ասել է՝ կգնամ կքննարկեմ, դեռ պետք է հասկանանք, վերջնական բան չկա, բայց նա դեռ Երևան չհասած՝ Ադրբեջանը թուղթ է հրապարակել, որ Տավուշից 4 գյուղ իրենցն է, բա դրանից հետո այս մարդիկ ինչպե՞ս հավատան։

Ամեն օր թևերի տակ մի քարտեզ դրած՝ գալիս են, մի օր ասում են՝ ճանապարհն այս դպրոցով է անցնում, մի օր՝ եկեղեցու կողքով, մի օր էլ կարող է գան ասեն՝ այլ տեղով է անցնում։ Ամեն վայրկյան Ադրբեջանից նոր կոորդինատներ են գալիս, այս պահին ադրբեջանցիներն ասել են, որ ուզում են ճանապարհն անցնի կամ դպրոցի միջով, կամ կողքով։ Թե հաջորդն ինչ կանեն, չգիտեմ։ Շուռնուխից ավելի վատ վիճակ է  լինելու»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս