«Եթե հիմա մեզ հաջողվի սա պահել աշխատանքային մակարդակում և հարցը չդարձնել քաղաքական օրակարգի մաս… ի դեպ, ուզում եմ ասել, որ այն նույն խնդիրները, որոնք ծագում են մեզ համար, այն նույն խնդիրները հնարավոր է տեղ-տեղ ծագեն նաև Ադրբեջանի համար։ Այստեղ ի՞նչն է խնդիրը, որ ադրբեջանական գյուղերում մարդիկ չեն ապրում, իսկ մեր գյուղերում ապրում են։ Այստեղ այս տարբերությունը կա, Խորհրդային Միության ժամանակ Ոսկեպարը և Ասկիպար գյուղերն ըստ էության իրար մեջ են եղել։ Նույնը Կիրանցը և Խեյրիմլի գյուղը իրար շատ մոտ են եղել»։
«Տեսեք, սա դպրոցն է, հիմա ասում են՝ դպրոցի կողքով պետք է ճանապարհ գնա, այս գյուղն արդեն վերջացավ, այդ գյուղին կյանք էլ չի լինելու, խաչ ենք քաշում։ Ոչ միայն այս գյուղը, այլև ամբողջ այս պաշտպանական համակարգը քանդվում է, բոլոր ինֆրակառուցվածքները հեչ են լինում։ Այսինքն՝ Փաշինյանի ասածների մեջ որևէ դրական բան չկա։ Սա միակողմանի զիջում է, և մարդկանց ասում է՝ հաշտ եղեք այս իրականության հետ, ինչպե՞ս կարող են հաշտ լինել»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։
«Ես Բաղանիսում անվտանգ եմ ապրել, ունեմ 3 անչափահաս երեխա, իմ նպատակն է, որ իմ երեխաներն էլ Բաղանիսում անվտանգ ապրեն, մենք այլ նկրտումներ չունենք»,- ընդգծեց Ն. Սահակյանը։
«Եկեղեցու ճակատագիրը, եթե սահմանազատում լինի, մնում է անորոշ, այժմ այն գյուղի տարածքում չէ, այսինքն՝ չորս գյուղերից որևէ մեկի տարածքում չէ։ Եթե սահմանազատում լինի, կարծում եմ՝ եկեղեցին հայտնվելու է ճիշտ սահմանին, որտեղ այցելելու հնարավորություն կա՛մ չի լինի, կա՛մ էլ խնդիրներով կլինի»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։