Բաժիններ՝

Բժիշկը զգուշացրել է քնելուց առաջ կաթ խմելու վտանգավորության մասին

Կաթը խորհուրդ չի տրվում օգտագործել քնելուց առաջ, քանի որ այն որոշ մարդկանց մոտ առաջացնում է այրոց, գազեր և ստամոքսի անհանգստություն: Թիսսայդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) բժշկական հետազոտությունների պրոֆեսոր Ջոն Յանգն այս մասին զգուշացրել է Daily Mirror-ին տված հարցազրույցում։

Մասնագետը պարզաբանել է, որ լակտոզայի անհանդուրժողականությամբ, գրգռված աղիքի համախտանիշով կամ թթվային ռեֆլյուքսով մարդիկ պետք է քնելուց առաջ խուսափեն հայտնի ըմպելիքից։ Նրանք, պարզաբանել է Յանգը, ավելի հավանական է, որ զգան տհաճ ախտանիշներ, որոնք խանգարում են քունը: Նա հավելել է, որ կաթն առողջ մարդկանց չի վնասի։

Յանգը նաև նշել է, որ շատերը կարծում են, որ մեկ բաժակ կաթը կարող է լավացնել քունը։ Սակայն, նրա խոսքով, գիտական ​​տեսանկյունից դրա ապացույցները կասկածելի են։

Գիշերային լավ քնի վրա շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում օրվա ընթացքում ձեր կերածը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվությունը:

Կարդացեք նաև

«Լավ քունը պահպանելու լավագույն միջոցը նախաճաշին տրիպտոֆանով հարուստ մթերքներ օգտագործելն է, օրինակ՝ ձու կամ շիլա»,- ըստ shantnews-ի՝ ասել է պրոֆեսորը։

Տեսանյութեր

Լրահոս