
Խորոված բադրիջանով աղցան

Բաղադրիչները՝
- բադրիջան- 2 հատ
- խնձոր- 1 հատ
- կարմիր սոխ- կես գլուխ
- կանաչ սոխ- 3 ճյուղ
- սամիթ- 3 ճյուղ
- ձիթապտղի ձեթ- 2 ճ/գ
- կիտրոնի հյութ- 1 ճ/գ
- գինձի սերմեր- կես թ/գ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Բադրիջանների վրա ձիթապտղի ձեթ (1 ճ.գ.) քսեք, ատամի չոփիկով մի քանի տեղից ծակծկեք և 40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Բադրիջանները հանեք ջեռոցից, թողեք հովանան, մաքրեք, խորանարդաձև կտրատեք:
Խնձորը մաքրեք կեղևից, մանր քերիչով քերեք, խառնեք կիտրոնի հյութի հետ:
Կես սոխը բարակ կիսաօղակների ձևով կտրատեք, 1 ճ.գ. ձիթապտղի ձեթով տապակեք մինչև թափանցիկ դառնալը:
Սոխին ավելացրեք աղացած գինձը և պղպեղը, լավ խառնեք:
Մաքուր պնակի մեջ լցրեք բադրիջանները, խնձորի միջուկը և տապակած սոխը:
Աղ արեք, խառնեք, թողեք հովանա, 15 րոպեով տեղադրեք սառնարանում:
Մատուցելիս կտրտած սոխ ու սամիթ լցրեք վրան: