Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք հայտնեցին, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից: «Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար: Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով»,- նշեեցին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ ավելացնելով, որ նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։
Ինչ՞ մեթոդաբանությամբ և որ՞ ժամանակահատվածում է կատարվել բնակչության շրջանում կարիքների գնահատումը, որի արդյունքում ընտրվել են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների պոլիկլինիկաները
Կատարվում է նախաքննություն:
Թե՞ միջանցքը տրամադրելուց հետո մեզ ասելու են, որ դա միջանցք չի, այլ ճանապարհ… չնայած ի՞նչ կապ ունի՝ միջանցք, թե ճանապարհ, միևնույն է այս իշխանությունը հետևողականորեն բոլորիս տանում է դեպի թուրքական դժոխք։
Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը պարտադիր չէ, որ ենթադրի ցորենի գնի բարձրացում Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և Արցախի Հանրապետության մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է օգոստոսի վարկանիշային աղյուսակը:
Fitch Ratings վարկանիշային գործակալությունն օրերս հրապարակված զեկույցում անդրադառնալով Հայաստանի տնտեսական հեռանկարին՝ նշել էր՝ առաջիկայում տնտեսական աճը Հայաստանում կպահպանվի, բայց դրա տեմպերը տարեցտարի կնվազեն։
Արցախի Հանրապետության կառավարության և «Զանգի Լայվքոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` հատուկ արցախցիների համար ստեղծվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը, որը նախատեսված է Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար: Այս մասին հայտնել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ առողջապահության ոլորտի պաշտոնյաների՝ երկրի բոլոր բուժհաստատությունները աչալուրջ կլինեն՝ ընդունելու մարդկանց, որոնց առողջական վիճակը կարող է վատթարանալ տապի ալիքի պատճառով: Շոգ եղանակն առավել մեծ բացասական ազդեցություն կարող է ունենալ 4 տարեկանից ցածր երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց և շաքարային դիաբետ, արյան ճնշման խնդիրներ և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Orvinio Cinema փառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում:
Ավարտվել է Արմավիր քաղաքում 2023թ․ փետրվարին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Օրերս Չինաստանին պատուհասած «Դոքսուրի» թայֆունի հետևանքով մի քանի շրջաններում մոլեգնել են տեղատարափ անձրևներ։
Եզդի ժողովուրդն ԻՊ-ի ծայրահեղականների թիրախում է հայտնվել իր կրոնի պատճառով՝ 2014-2015 թթ.-ին ջիհադիստների կառավարման ընթացքում Իրաքի հյուսիսային Սինջար նահանգում ենթարկվելով կոտորածների, հարկադիր ամուսնությունների և սեռական ստրկության:
Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին շաբաթների ընթացքում կրակոցներ գրեթե չկային, հուլիսի 29-ին, սակայն, ադրբեջանական կողմը կրակել էր գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022–ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Կրթօջախն այս անդամակցությամբ ձեռք է բերել հասանելիություն ռեսուրսների հարուստ ընտրանու, ուսուցիչների համար մասնագիտական զարգացման լայն հնարավորությունների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գործող հեղինակավոր ՄԲ համաշխարհային դպրոցների ցանցին հասանելիություն։ Այս համագործակցությունը դպրոցին հնարավորություն է տալիս ավելի զարգացնել կրթության բովանդակությունը, ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդները, ռեսուրսները՝ հարստացնելով սաների կրթական փորձառությունը, նպաստելով կայուն և մնացորդային գիտելիքի ձևավորմանը։
Այս մասին հայտարարել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
Փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել է մանիֆեստ՝ հանուն Արցախի:
Մասրալին ընդգծել է, որ ներկայացուցչության անձնակազմն այժմ կարող է «լքել երկիրն իր ցանկությամբ»
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ Մեղրիի անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը:
Տոնոյանն ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա՝ ես այդպես հասկացա. Անդրանիկ Քոչարյան
Արցախը հանդիսանում է Հայաստանի անվտանգային միջավայրի ամրությունը. Անդրանիկ Քոչարյան
Կամ՝ ռուսական ի՞նչ կայանի վրա է հարձակում եղել` 6-րդ զաստավի: Ի՞նչ հարձակում ա եղել էլի: Ուզում եք ասել, որ ադրբեջանցիք ռուսների վրա հարձակվել են ու դրա մասին որևէ մեկը չի իմացել, հա՞, կամ էդ ինչի՞ համար պետք ա ռուսների վրա հարձակվեին: Ի՞նչ ես նստել ու ճոխացրած պատմություններ պատմում: Ադրբեջանցիք մինչև հիմա էդ կայանի դիմաց են` ոչ առաջ եկել, ոչ էլ ետ են գնացել:
Իտալիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է Նիգերից համաքաղաքացիների տարհանման մասին։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Վաշինգտոնը բաց է թալիբների հետ տնտեսական կայունության և թմրավաճառների դեմ պայքարի շուրջ հետագա տեխնիկական բանակցությունների համար։
Հայաստանի Հանրապետության ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի քառասնօրեքի հոգեհանգստյան կարգը կկատարվի կիրակի՝ օգոստոսի 20-ին, ժամը 13։00-ին՝ հավարտ Սբ․ Պատարագի, Երեւանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: Այս մասին հայտարարություն է տարածել նր որդին՝ Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կրեմլը պատասխանել է ՌԴ մայրաքաղաքի «Մոսկվա Սիթի» համալիրի վրա երկու օրվա ընթացքում երկրորդ հարձակմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոստովանել է, որ մայրաքաղաքի համար ակնհայտ վտանգ կա, սակայն ընդգծել է, որ կատարվածը կարող է մեկնաբանել միայն ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոնոյան Դավիթի ասածներն իմաստ չունի քննարկել մի պարզ պատճառով. նա պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել։ Ընդ որում՝ կապ չունի, բանտում նստած է պատանդ, թե, ասենք՝ տանը նստած։