Բաժիններ՝

16 և 14 տարեկան երկու պատանի դանակով սպառնացել էին առաքման ծառայություններ կատարող օտարերկրացի երիտասարդներին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները հուլիսի 29-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքում վարձակալական հիմունքներով բնակվող օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդ, որը մոպեդով առաքման ծառայություններ է կատարում, հուլիսի 24-ին առաքում է մոտեցրել Մինսկի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկ, որտեղ երկու երիտասարդներ առաքումը ստանալուց հետո դանակով սպառնացել են և հրաժարվել վճարել առաքման գումարը:

24-ամյա երիտասարդից ընդունվել է հաղորդում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել են 16 և 14 տարեկան երկու պատանի: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք և հասակակից երեք այլ պատանիներ առաքման ծառայություններ կատարող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կատարել են նմանատիպ այլ հանցագործություններ:

Քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումնների շնորհիվ պարզվել է, որ ավազակության մեղադրանքով ձերբակալված հինգ պատանիները հուլիսի 26-ին Մինսկի փողոցի շենքերից մեկի մոտ փորձել են բացահայտ հափշտակել առաքման ծառայություններ իրականացնող օտարերկրացի մի երիտասարդի պայուսակը:

Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս