Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հայկական կողմից կորուստներ չկան։
Բայդենի ուղերձը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների, դրանց ծավալների, ընկերությունների մոտ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Իտալացի երգիչ Տոտո Կուտունյոյի հուղարկավորությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ առավոտյան, Միլանի եկեղեցիներից մեկում:
Օգոստոսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Արագած զանգվածում վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Տվյալները հրապարակել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 21-ին բաժին է ներկայացել 36-ամյա Մաթևոս Պ.-ն, որը ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Կանաչ գծի երկայնքով ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող Պիլա գյուղում թուրքական կողմը փորձել է ճանապարհ կառուցել, ինչը կանխվել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից:
Մեծ ամանի մեջ խառնել ջուրն ու թթխմորը, ավելացնել աղը և կրկին խառնել։ Ավելացնել ալյուրը, հունցել, ծածկել սննդի տոպրակով և սենյակային ջերմաստիճանում թողնել 30 րոպե։
«Ի մեծութենէ և գեղեցկութենէ արարածոցն` ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի» (Իմաստ., ԺԳ 5), իսկ նորա էությունը մենք կատարելապես իմանալ չենք կարող առանց Աստուծո օգնության: Աստուծո էության մասին մեր հաստատուն գիտությունը այնքան է, որքան նա հայտնել է մեզ: Մենք, իհարկե, երբեք չենք կարող ամփոփել, մեր արարածական սահմանափակ հոգու մեջ Աստուծո անսահման էության իրական մտապատկերը կազմել, վասնզի մենք ստեղծվածներ ենք, իսկ նա` մեր ստեղծողը (Ես., Խ 18, 25, 15. Առակ., ԺԱ 23): Բայցև որոշել Աստուծո էությունը չի կարելի, զի որոշել, սահմանել նշանակում է որոշել տեսակը` ըստ սեռին և տարբերությանց, մինչդեռ Աստված չէ ենթարկվում ո՛չ սեռի և ո՛չ տեսակի, հետևաբար անսահմանելի է:
Հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը:
Վերքը սպիրտով մշակելու ավանդական մեթոդով մաշկը կոշտանում է և հետաձգվում է ապաքինումը, զգուշացրել է վիրաբույժ Դարիա Շայմովան։ Բժիշկը Lenta.ru-ին տված հարցազրույցում գնահատել է վերքերի մշակման ժողովրդական մեթոդի վտանգը։
Իրականությունն այն է, որ խորքային առումով Նիկոլ Փաշինյանի պայքարն ուղղված է ոչ միայն ուղղակի նախկինների, նախկին իշխանությունների, այլ ավելի լայն իմաստով՝ նախնիների դեմ։
Ամերիկյան մասնավոր «Ethos Asset Management» ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերությունը հայտարարել է Թուրքիա ներդրումներ կատարելու մասին:
Էրդողանը, շնորհավորելով Ուկրաինայի դրոշի օրը, նշել է, որ իրենք շարունակում են ջանքերը սևծովյան նախաձեռնությունը վերականգնելու համար և այս գործընթացում պետք է խուսափել ցանկացած քայլ կատարելուց, որն է՛լ ավելի կսրի լարվածությունը։
Ոստիկանության տվյալներով՝ Ալաչը հանցավոր խմբի անդամ էր, որը գլխավորում էր սլովակ գործարարներից մեկը, ով հայտնի է հատուկ ծառայության հետ իր կապերով։ Նրա նպատակն, ըստ իրավապահների, հետախուզության վրա ազդելն էր։
Խաղադաշտից հեռանալիս Մինասյանը հարվածեց ու կոտրեց 4-րդ պաշտոնյայի համար նախատեսված սեղանը։
«Սոյուզ-2.1ա» հրթիռակիրը ուղեծիր է դուրս բերել «Պրոգրես ՄՍ-24» բեռնատար տիեզերանավը, հաղորդում է «Ռոսկոսմոսը»:
Դատախազությունից հայտնում են, որ երեկ փաստաբանն այցելել է վարչություն և ծանոթացել գործի նյութերին:
Կոսմետոլոգ, տրիկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Անաստասիա Կուրսկայան ներկայացրել է ծովում մազերի որակը պահպանելու ուղիները։
Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային
Նա ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
«TikTok»-ի օգտատերը, ով կրկնակի անգամ նիհարել է, դրանից հետո հայտնել է մարմնի մի մասի անսպասելի փոփոխության մասին:
Մինչ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին, կրակում Հայաստանի վրա, որի արդյունքում մենք շարունակում ենք զոհեր ունենալ, Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսում է խաղաղության օրակարգի մասին՝ Հայաստանի անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում նշելով, որ իրենց կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն:
Թուրքիայի արտգործնախարարությունը դանիացի դիվանագետին կանչել էր օգոստոսի 18-ին, 21-ին, 22-ին։
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային, որում եղել են «JinTV» հեռուստաալիքի կին լրագրողները։