Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մնացած հատվածները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Գերատեսչությունում հավելել են, որ ավտոմեքենաները ճանապարհը կանցնեն առանց կանգնելու և միայն ձնահյուսապաշտպան թունելներով։
ԱՄՆ-ը դեռ զգուշանում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ամբողջությամբ քանդելուց, սակայն Մոսկվան չի բացառում Վաշինգտոնի նման քայլը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին, այդ թվում Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համացանցում և մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ թուրք ազգայնականները և մասնավորապես թուրքական «Գորշ գայլեր» խմբավորումը կարողացել է իր քարոզչությամբ նպաստել, որպեսզի Քյոլնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանն ապամոնտաժվի։ Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր նույնիսկ նշում էին, որ այն արդեն իսկ ապամոնտաժվել է:
Օրեր առաջ Հայաստանը եւ Ադրբեջանը գերիների փոխանակում արեցին` Հայաստանն ազատ արձակեց 2 ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններին, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողներին:
Պետական եկամուտների կոմիտեի Ներքին անվտանգության վարչության աշխատակիցները՝ հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում, այցելել են Հայաստանում մսամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից «ոչնչացում մաքսային ընթացակարգով» հայտարարագրված 25,5 տոննա քաշով հավի սառեցված կրծքամսի ոչնչացման համար նախատեսված տարածք և ներկա գտնվել ոչնչացման գործընթացին։
Այսօր առավոտյան մի խումբ ձկնաբույծներ բողոքի երթով հասել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ձկնաբույծների գնահատմամբ՝ Կառավարությունը խոչընդոտում է իրենց աշխատել, ձուկ արտադրել ու արտահանել, պատճառաբանելով, թե շատ են օգտագործում ՀՀ ջրային ռեսուրսները։
Վաղը եթե պատերազմ ու շրջափակում եղավ, ժողովուրդն այդ ձկնով է կերակրվելու. Գառնիկ Դանիելյան
Պրահայի համալսարանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 14-ի, 24 մարդ վիրավորվել է։ 24-ամյա հրաձիգը համալսարանի ուսանողներից էր։ Նա նույնպես մահացած է։ Սպանված են գտել նաև չարագործի հորը։
Դեկտեմբերի 19-ին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ ձեռք է բերվել պաշտպանական ոլորտում համագործակցելու շուրջ համաձայնություն, որը թույլ կտա ամերիկյան զորքեր և զինտեխնիկա տեղակայել Դանիայի տարածքում։ Համաձայնագիրը նախատեսված է 10 տարվա համար։
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության գնահատման հարցում Մոսկվան առաջնորդվում է ՀՀ ղեկավարության պաշտոնական հայտարարություններով: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Ռուսաստանն ու Հայաստանը ԶԼՄ-ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծել միմյանց տարածքներում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ձկնաբույծները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել՝ այս անգամ կառավարության շենքի մոտ։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և պարզաբանում ստանալ արտեզյան ջրի կորուստների վերաբերյալ իրավիճակի մասին։
Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են ժամանակին և որակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ազգային անվտանգության ծառայություն այցելած Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ իր խոսքի վերջում աչքալուսանք տվել ԱԱԾ աշխատողներին:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հունիսի 16-ին՝ վարչապետի որոշմամբ։
Դեկտեմբերի 23-ին սպասվում է ՀՖՖ նախագահի ընտրությունը. ըստ էութան, սա ընտրություն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի իշխանությունների «այո»-ն ստացած Արմեն Մելիքբեկյանը կվերընտրվի, ու կշարունակվի հայկական ֆուտբոլի գործող ողբալի վիճակը, մինչեւ նա կհեռացվի այդ պաշտոնից:
Առողջապահության նախարարությունում սպասողական տրամադրություններ են, կոլեկտիվում ոմանք ակնկալում են, որ Փաշինյանը նախարարություն այցից, հաշվետվությունը լսելուց հետո եզրակացություններ կանի եւ կհեռացնի նախարարին:9
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
Իշխող ՔՊ կուսակցության նիստերը խիստ գաղտնի ռեժիմով են անցնում:
Ալավերդին բռնի ուժով զավթելուց հետո ՔՊ-ականները կադրային «բեսպրեդել» են իրականացնում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անձնական հովանավորչությունը վայելող նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանը, որ Ալավերդու ղեկավար է կարգվել օրեր առաջ, թուրն աջուձախ բանեցնում է: Նա փորձում է հակաիրավական որոշումներով Ալավերդին ՔՊ-ականացնել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու նպատակով Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի նախապայմանները՝ Արցախի պատմական տարածքի հանձնում, զինաթափում, ինչն էլ հանգեցրեց հայկական երկրորդ պետության հայաթափմանը
Երեկ մեր լրագրողն Արցախի ԱԺ նախկին խոսնակ Արթուր Թովմասյանին հարցրել է, թե ինչով է զբաղվում Հայաստանում, ինչպես է հոգում իր, ընտանիքի ապրուստը, երբ Արցախի խորհրդարանի պատգամավորները, սեպտեմբերից սկսած, աշխատավարձ չեն ստանում, չնայած շարունակում են պահպանել իրենց կարգավիճակը եւ նույնիսկ ապօրինի հրամանագրով էլ` մինչեւ հունվարի 1-ը դեռ գործում են։
Ինչպես հաղորդում է մրցանակաբաշխության կայքը, 15 ֆիլմերը ընտրվել են առաջին փուլում տարբեր երկրներից ներկայացրած 88 կտավներից։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսկցության անդամ Վիկտորիա Հարությունյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, որը համակարգելու է աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտը:
Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին վանաձորցի 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Նա ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: