Բաժիններ՝

Երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.40-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ: Նա վնասվածքներ ստանալու վերաբերյալ ոչինչ չի հայտնել:

ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիճաբանել է վանաձորցի 22-ամյա երիտասարդի հետ:

Վեճն այնուհետև շարունակվել է շենքի մոտակա խանութի մոտ, որտեղ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, այդ ընթացքում էլ 22-ամյա վանաձորցին դանակահարել է 25-ամյա շահումյանցուն:

Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին վանաձորցի 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Նա ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս