Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին։ Միրզոյանը գրառում է արել X-ի իր էջում՝ գրառման մեջ նշելով նաև Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիին։

«Խորապես վշտացած եմ Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին և նրանց տոկունություն մաղթում, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանն արձագանքել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին․

«Սիրելի Արարատ, շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար։ Ձեր աջակցությունը շատ բան է նշանակում այս ողբերգական պահին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Չեխիայի ԱԳ նախարարը։

Պրահայի համալսարանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 14-ի, 24 մարդ վիրավորվել է։ 24-ամյա հրաձիգը համալսարանի ուսանողներից էր։ Նա նույնպես մահացած է։ Սպանված են գտել նաև չարագործի հորը։ Սա համարվում է Չեխիայում տեղի ունեցած ամենասարսափելի զանգվածային հրաձգությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031